Ցանկացած նորմալ կայացած հասարակության համար, որն իրեն համարում է դեմոկրատական արժեքների կրող, և երկրում առկա է սահմանադրական կարգ, Սահմանադրությամբ ֆիքսված իշխանություն ու պետական կարգ, պարտավոր է հետևել Սահմանադրությամբ վերապահված իշխանության ճյուղերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, առանձին և համակցված գործունեության կայացմանը։
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազար դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից 112,092,000-ը միայն կազմակերպչական ծախսերն են կազմել:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
Հանգստյան օրերին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ HIVE տեխնոլոգիական համաժողովը, որը կապում է հայկական նորաստեղծ ընկերություններին և ստարտափներին Սիլիկոնյան հովտի հետ։
«Ես շատ զարմացա, որ այդ երիտասարդները եկել էին «Հայելու» խմբագրություն և մինչ այդ՝ գործողություններ չէին կատարել Կառավարության շենքի առջև կամ, օրինակ, Բաղրամյան 26-ի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ այնտեղ էր նստում, ով 2018 թվականին սեպտեմբերին առաջին անգամ հանդիպելով Ալիևին՝ ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն էր թողել իր վրա»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ:
Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում:
2rd.am-ի տրամադրության տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ․
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Գրան պրիի բրազիլական մրցաշարին:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարվել է «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում» հետազոտություն: «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով՝ 350 էջանոց այդ ուսումնասիրությունն այն մասին է, որ «ազգ», «մենք», «մեր» բառերը, որոնք օգտագործվում են մեր գրականության մեջ, անհանդուրժողականության դրսևորումներ են:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի ժամը 17։45-ին։
Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում, կարծես թե, նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,- ասաց Պողոսյանը։
Այսօր մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովը, որի ընթացքում ելույթներ են ունենում ոլորտի հայտնի և հաջողակ դեմքեր։ Համատեղ ասուլիսով են հանդես եկել ՀՀ Տիգրան Ավինյանը, ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ որդու սպանության գործի հետ կապված հայտնեց, որ կան նոր փաստական տվյալներ:
«Դատապարտելի է «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակումը։ Հուսով եմ, որ իրավապահները համապատասխան գործողություններ կիրականացնեն»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ: Այս մասին հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
Շուրջ երկու տասնյակ միգրանտներ, որոնք փորձում էին Աֆրիկայից Իտալիա հասնել Միջերկրական ծովով, անհետ կորել են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. ջրից դուրսէ բերվել ինը զոհվածի մարմին:
Կոչ ենք անում իրենց մասնագիտության նկատմամբ հարգանք տածող բոլոր արժանապատիվ փաստաբաններին բոյկոտել պալատի ընդհանուր ժողովը, չվախենալ ահաբեկումներից և ճնշումներից, և հիշեք՝ եթե դուք չպաշտպանեք ձեզ, ապա ինչպե՞ս եք պաշտպանելու ձեր վստահորդների շահերը:
«Հայելի» ակումբի վրա հարձակմանը հաջորդած քննարկումները «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին լավատեսություն չեն ներշնչում: Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադառնալով թեմային՝ մասնավորապես նշեց. «Երբ հետևում եմ, թե ինչ դիսկուրս է գնում մեր հասարակության մեջ, ես երբեմն սկսում եմ կասկածել, որ մենք 5000-ամյա մշակույթ ունեցող ժողովուրդ ենք»:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ պնդեց՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահի խափանման միջոցը պետք է փոխվի՝ նրա առողջական վիճակով պայմանավորված:
Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո դեռեւս պլանավորված չեն:
Լևոն Քոչարյանը վստահ է, որ սրանով ուզում են ցույց տալ, որ, եթե դատավորներն անեն իրենց ուզածը, նրանք իրենց անվերապահ աջակցությունն ունեն, իսկ եթե անում են ուրիշ բան, ինչպես Դավիթ Գրիգորյանի դեպքում, ապա նրանց դեմ քրեական գործ կհարուցվի, լիազորությունները կկասեցվեն:
«Մենք հավաքվել ենք քննարկելու՝ արդյոք տեխնոլոգիական առաջընթացը դրակա՞ն է, թե՞ բացասական։ Մենք կառուցում ենք տնտեսական հեղափոխություն։ Այսօր նավթի տեղում տվյալներն են ու այդ տվյալների կառավարումը։ Յուրաքանչյուր կրթված մարդ օգտագործում է տվյալների մեծ բազան»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիրանուշ Անտոնյանը:
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:
Կոչ ենք անում իրավապաշտպաններին՝ չմոռանալ սեփական առաքելությունը և գործել այդ առաքելության պահանջների տիրույթում՝ անկախ բոլոր անձնական կապերից և խմբային շահերից։ Այսօր շատ սուր է դրված անհատական պատասխանատվության խնդիրը. վաղը, երբ խնդիրները խորանան, դժվար է լինելու բացատրել այսօրվա լռությունը։
Ռուսաստանի Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը մրցապայքարի է դուրս եկել թուրք Բաթուհան Աքդումանի հետ։