
Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն է ստացել

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի։
«Այսօրվանից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։