Բաժիններ՝

Թբիլիսիի և Մոսկվայի միջև նոր բանակցություններ դեռևս պլանավորված չեն. Սալոմե Զուրաբիշվիլի

Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո դեռեւս պլանավորված չեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Մենք որեւէ բան չենք պլանավորել: Դա (Վրաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների) մեկ հանդիպում էր, որը կարող է ինչ-որ ձեւով բերել իրադրության ապաէսկալացման: Տեսնենք՝ կլինեն արդյոք հետագա փուլեր, բայց մենք դեռ նման որեւէ բան չենք պլանավորել»,-ասել է Զուրաբիշվիլին:

Վրացական պետության ղեկավարը նաեւ նշել է բանակցությունների կարեւորությունը վրաց-ռուսական խնդիրների լուծման համար եւ կոչ է արել արեւմտյան գործընկերներին աջակցելու դրան: «ՄԱԿ-ում իմ ելույթի ընթացքում ես ասացի, որ երբ Վրաստանի պես երկիրը կոնֆլիկտային իրադրությունը եւ օկուպացման խնդիրը լուծելու համար միակողմանի կարգով հրաժարվեց ուժի կիրառումից, մնում է միայն մեկ ճանապարհ, այն է՝ դիվանագիտությունը: Դիվանագիտության ճանապարհին մենք խնդրում ենք մեր գործընկերներին՝ այդ թվում՝ Գերմանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, որ նրանք երբեք չմոռանան Վրաստանի մասին»,- հավելել է նա, հաղորդել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս