ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վստահ է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու և դրան հաջորդած գործընթացների արդյունքում Հայաստանի վարկանիշը բարձրացել է, և ոչ թե՝ ընկել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրանից շահել է նաև կազմակերպությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել է, որ չի ցանկանում պատասխանատվություն կրել որոշումների համար, որոնց հետ համաձայն չէ, ուստիեւ հրաժարվել է մանդատից։
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ:
Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում ընդունել է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը:
Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «ՍանիՏեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:
Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հրաժարվել սահմանին ներկրվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկ գանձելուց: Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:
«Իրենք դա բացատրում են լեզվի կարգավիճակով։ Ուղղակի դրա մասին շատ է խոսվել, հիմնավորումներ եղել են, որ կարգավիճակը լեզվի և անձի իմացությունը տարբեր բաներ են։ Այսինքն՝ կարող է լեզուն ունենալ կարգավիճակ, բայց կոնկրետ անձը չտիրապետի, և հակառակը։ Առավել ևս՝ Հայաստանում ռուսաց լեզուն պարտադիր առարկա է, ճիշտ այնպես, ինչպես հայոց լեզուն, մաթեմատիկան, օտար լեզուները։ Այդ տեսակետից մենք խնդիր չունենք»,- ասաց Շ.Քոչարյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի տական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Ըստ նրա՝ այն, որ Ռուսաստանը Հայաստանին շատ ավելի մատչելի է զենք մատակարարում, դա պարտավորություն է, որն ամրագրված է երկկողմ պայմանագրով և ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Առկա է մի իրավիճակ, երբ ՍԴ գործող դատավոր Վահե Գրիգորյանը փաստացի չի աշխատում, ՍԴ նիստերին չի մասնակցում, որոշումներ չի կայացնում, որպես զեկուցող դատավոր՝ չի ներկայանում, սակայն ստանում է հարկատուների վճարած հարկերից գոյացած պետականորեն հասանելիք աշխատավարձն ու պարգևավճարները և, բնականաբար, օգտվում սոցիալական երաշխիքներից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանով Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ:
Քաղաքապետարանի առջև այս պահին բողոքի ակցիա էին իրականացնում «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանից պահանջում են իրենց մեկ ամսվա աշխատավարձը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները:
Alibaba չինական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեկ Ման պաշտոնապես թողել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
«Մուդիսի» սահմանած նոր վարկանիշի, ներդրումների և տնտեսական ընդհանուր միտումների մասին՝ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքը:
Greenpeace-ի բնապահպան ակտիվիստները Գդանսկի նավահանգստում շրջափակել են Մոզամբիկից ժամանած ածխատար նավը, ինչից հետո նրանց բերման են ենթարկել:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի արեւմուտքում գտնվող Դյուսելդորֆ քաղաքի կլինիկայում բռնկած հրդեհի հետեւանքով մարդ է զոհվել, տուժել է եւս 19 հոգի:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից:
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանը ազատվել է աշխատանքից և այլևս չի դասավանդելու Երևանի պետական կոնսերվատորիայում: Հովեյանը դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Քանի որ ես ակտիվորեն աջակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, և ընդհանրապես չեմ աջակցում քայլ արածներին ու իրենց արբանյակներին, այդպես էլ պետք է լիներ»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:
Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ:
Ակնհայտ է, որ աշունը թեժանում է, իշխանական սկանդալները պայթում են մեկը մյուսի ետևից, և անհրաժեշտ են նորանոր սկանդալ-բացատրություններ, որոնք կսքողեն նախորդ սկանդալները։