Բաժիններ՝

«Ինչի՞ են հնդիկներին բերել. մենք էդ գործը չէինք կարո՞ղ անել, նոր մեքենաներ են բերել, բա ինչի՞ քաղաքը մաքուր չի». «ՍանիՏեքի» աշխատակիցներ

Քաղաքապետարանի առջև այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանից պահանջում են իրենց մեկ ամսվա աշխատավարձը:

«Ինչի՞ են հնդիկներին բերել. մենք էդ գործը չէինք կարո՞ղ անել: Նոր մեքենաներ են բերել, բա ինչի՞ քաղաքը մաքուր չի: Թող էդ մեքենաները տային «ՍանիՏեքին» երեք օրում կպլպլար»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» նոր համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գրիգորյանը ակցիայի մասնակիցներին հրավիրեց իրենց հիմնարկ աշխատանքի՝ նշելով, որ աշխատանքը կլինի թրեյնինգներից հետո:

168.am-ի հարցին, թե դրանք կլինեն վճարվո՞ղ թրեյնինգներ և արդյո՞ք այդ հիմնարկում աշխատող այլազգիները նույնպես անցնում են թրեյնինգներ, նա պատասխանեց. «Այո, իհարկե»:

Քաղաքապետին տեղեկացրին ակցիայի մասին, ինչին ի պատասխան նա նկատեց, որ դա «ՍանիՏեքի» կողմից ուղղորդված է:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30