Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրության առնչությամբ:
Հաշվի առնելով բնակչության չափերը եւ բազմազգ կազմը, դրա հետ կապված երկրի կառավարման դժվարությունը, ուժեղ եւ միասնական ղեկավարությունն անհրաժեշտություն է Չինաստանի համար:
Արմավիրի մարզի 63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դպրոցական աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։
43-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է և իր օգտագործման համար է:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ աշխատանքային այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարումը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը տեղակալներ, արդարադատության գնդապետներ Ռոբերտ Մինասյանի և Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 27-ին կրկին այցելել է «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ:
«Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում: Այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալհաքիմին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Ունալ Շիրինի տանը հիվանդապահ աշխատող ազգությամբ ուզբեկ Նադիրա Քադիրովային մեռած են գտել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 նորագույն F-35 կործանիչ վաճառելուն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 17:41-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։
Հայաստանի կողմից 2019թ-ին թողարկված եվրոբոնդերի սահմանված տոկոսադրույքը վկայում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ։
«Ցավում եմ, որ Ռուբեն Ռուբինյանը նման աշխատելաոճով հայտնվում է միևնույն շարքում, ինչ անվտանգության խորհրդի տխրահռչակ քարտուղարը՝ իր ոչ կոմպետենտությամբ և ոչ պրոֆեսիոնալությամբ»:
«Այստեղ լրացուցիչ ծախսեր են կատարում, և պարզ է, որ դեղորայքը կթանկացնեն՝ որպես ներկրող: Սակայն, եթե զուգահեռ ներմուծման արգելքը հանեն, այդ ժամանակ արդեն փոքր ֆիրմաները, որոնք «խեղդվում» էին, կարող են զուգահեռ այդ դեղը բերել»,- ընդգծեցին նրանք:
Քաղաքագետներն ու տարածաշրջանային փորձագետները հոկտեմբեր ամսին կանխատեսում են նոր և լուրջ զարգացումներ: Նման կանխատեսման համար նրանք մատնանշում են Իրանի նախագահ Ռուհանիի Երևան ժամանումը՝ ԵՏՄ վեհաժողովի ֆոնին, Ռուսաստանում սպասվելիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովը, ռուս-թուրքական մերձեցման ներկայիս ակտիվ փուլն ու Սիրիայում ազդեցության գոտիների վերաձևումները:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալներն՝ ըստ օգոստոսի վաճառքների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 27-ին եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին:
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն սեպտեմբերի 27-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին հրավիրած ասուլիսում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին` շեշտելով, որ երկու երկրների թե բարեկամական, թե փոխգործակցային հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար:
«Մենք շատ լավ գիտենք, որ դրա տուժողը լինելու է շարքային քաղաքացին։ պատկերացրեք, եթե հաջորդ իշխանությունը, պայմանավորված ներկայիս իշխանության դժգոհությամբ, մոտ կամ հեռու ապագայում կրկին նման քննարկում անի և քննադատի՝ ասելով, թե պետք է խմբագրենք անցյալը»:
Ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ղարաբաղ Տելեկոմը» երկրորդ կյանք տվեց տանը, որտեղ անցել է Ապրիլյան պատերազմի հերոսի ընդհատված կյանքը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ԶԼՄ՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործին առնչվող հրապարակումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Հայաստանում սեպտեմբերի 23-ից 27-ն անցկացվել է «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշմամբ տեղակայվել էր Երևան քաղաքում:
Սեպտեմբերի ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամաբ խուզարկություն են կատարել Օձուն գյուղում ապրող մի տղամարդու տանն ու հարակից շինություններում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին։