
«Դա հոգեկան տառապանքների է մարդուն բերում. Ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել». Էդգար Առաքելյան. «Փաստինֆո»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարել է, որ չի ցանկանում պատասխանատվություն կրել որոշումների համար, որոնց հետ համաձայն չէ, ուստիեւ հրաժարվել է մանդատից։
«Կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես և հասկանում, որ այդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներին են լինում, որ ավելի վաղ չես կայացրել այդ որոշումը: Օրինակ, չես կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք ծանր կտանեի մինչև պատգամավոր դառնալը: Չես կարող ցինիզմով վերաբերվել ու ասել՝ լավ, կանցնի կգնա»,- «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առաքելյանը:
Նա նշեց, որ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ և պարբերաբար կարող է ունենալ տարաձայնություններ, իսկ ինքը չի ցանկանում անընդհատ ունենալ տարաձայնություններ, քանի որ դրանց հետևանքները մեղմ ասած դրական չեն լինում:
«Անընդհատ պատասխանատվություն կրել որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, եթե սա տևական ժամանակ է լինում, դա հոգեկան տառապանքների է մարդուն բերում: Ես չեմ չափազանցնում: Ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել: Ես չեմ կարողանում թեթև նայել», – ասաց նա:
Նա նշեց, որ իր հետագա գործունեությունը պատկերացնում է IT ոլորտում. «Այստեղ ինչ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով և երջանիկ սրտով, ոչ թե դժբախտ սրտով»,- նշեց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: