Տարբեր երկրներում ավելի քան 419 միլիոն օգտատերերի գրառումներ ազատորեն հասանելի են դարձել համացանցում, այդ թվում՝ ԱՄՆ-ի բնակիչներից 133 միլիոն օգտատիրոջ, 18 միլիոն բրիտանացո և 50 միլիոն վիետնամացու գրառում:
Դատաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր մեղանչումների և զանցանքների դիմաց արդար հատուցում:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները Նեյմարի տեղափոխության վերաբերյալ:
Հնդկաստանը լուսնի վրա «Վիքրամ» վայրէջքի մոդուլի՝ ծրագրված իջեցումից րոպեներ առաջ կորցրել է կապը սարքի հետ:
«Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պարզաբանում հնչեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից, կարող ենք ասել, որ ուրեմն կար պարզաբանման կարիք, թե ինչ կոնտեքստում էին ասվել այդ տողերը, որոնք Ադրբեջանում բուռն արձագանքների արժանացան»:
«Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է մրցաշրջանի սկզբի մասին:
Այս տարի օգոստոսի 30-ի դրությամբ ԵԱՏՄ մաքսային ընդհանուր կաթսայից Հայաստանը ստացել է 49 մլրդ 376.8մլն դրամ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Հայաստանի հասանելիքը, հիշեցնենք, ընդհանուրի 1.22%-ն է։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել է այն տեղեկատվությունը, որ հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրում կա մի դրույթ, որի համաձայն՝ նա կարող է լքել թիմը յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում:
1997 թվականի հայ-ռուսական միջպետական համաձայնագրով Պայտաձև ամրոցը հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային:
«Դիտորդի կարգավիճակը մտցվել է մեկ նպատակով, որպեսզի Աֆղանստանը, Պակիստանը, որոնք աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ քաղաքական հովանոցի կարիք ունեն, նման կարգավիճակ ստանան: Ներկայումս ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարաններում այս փոփոխությունների վավերացման գործընթացն է գնում, ժամանակը կգա՝ կդիտարկենք հայտերը, կտեսնենք, թե ով նման ցանկություն կունենա, այս ուղղությամբ դեռ լուրջ առաջընթաց չկա, ՀԱՊԿ-ը, ի վերջո, ՆԱՏՕ չէ»:
Մասնագիտական ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) 2019 թվականի խորհրդանշական հավաքականի համար առաջադրել է 55 թեկնածու:
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքևխվյան փողոցի 52-ամյա մի բնակչի:
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա կատալոնական ակումբից:
«Ֆիզիկական մաքրությունը ներքին դաստիարակության, արժեհամակարգի, քաղաքակրթության հարց է. մեկը մյուսի հետ կապված են: Չի կարելի հայհոյել, կեղտոտել և պահանջել, որ քո 4 կողմը լինի սանիտարական վիճակ. չի լինի, որովհետև դու խոզ ես»:
Հայտնի են դարձել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Nike-ի հետ պայմանագրի մանրամասները:
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Վանաձոր ճանապարհին ստուգելու նպատակով կանգնեցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։
ոգեբանական այսպիսի վիճակ է՝ Նիկոլը փորձում է հարթել նախկինում եղած նստվածքը, որպես փողոցից եկած ղեկավար՝ ի սկզբանե մերժված է ցանկացած քաղաքական էլիտայի կողմից և փորձում է ապացուցել, որ ինքը սիրում է Մոսկվային: Երբ իր այդ գեղջկական ժեստերը չեն անցնում, նա մանթրաժ է ընկնում, սկսում է տվայտվել, և իր քարոզչական թիմը սկսում է ինչ-որ թարախ բաներ գրել Մոսկվայի և Պուտինի մասին:
Յուրաքանչյուր հասարակության մոտ, անկախ քաղաքական համակարգից, հաճախ ենք հանդիպում, երբ քաղաքական գործընթացները կապվում են սեզոնային զարգացումների հետ․ ու «սեզոնային» մեկնաբանություններ ստանում։ Որպես կանոն՝ ամառային սեզոնին քաղաքական գործընթացները մի տեսակ «արձակուրդային» ռեժիմով են ընթանում, ասես յուրահատուկ «թայմ աութի» մեջ լինեն։
Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի շահագործի Ամուլսարի հանքը։ Հայաստանի ներքաղաքական կյանքի այս կարևոր հանգույցը, թերևս, այդպես էլ փակ մնա։ Ամենայն հավանականությամբ, կրկին կնշանակվի հերթական անիմաստ փորձաքննությունը, որը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա հերթական անգամ խուսափել հարցի լուծումից և հերթական անգամ հանքի շահագործումը հետաձգել։
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ Արգենտինայի առաջնություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղը կարող է որոշիչ լինել խմբում երկրորդ տեղի համար պայքարում:
«Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ բարձիթողի վիճակ է: Չունենք այն մասնագետները կառավարությունում, որոնք պետք է գյուղատնտեսությամբ զբաղվեն, ձրիակերների մի խումբ իրենց համար պարգևներ են գրում, աշխատավարձեր են ստանում, ոչնչով չեն զբաղվում, բացի իրենց անձնական հաճույքներից»:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ երկու երկրների դարավոր բարեկամության շրջանակում, ապա 168.am-ի խնդրանքով անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ դրանք գնահատելով դրական:
«Երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պոլեմիկայի մեջ մտնում»։
«Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես հաղորդում է Evening Standard-ը, պատրաստում է նոր պայմանագիր կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար:
Հայաստանը սեպտեմբերի 6-ին մասնակցեց Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու նվեր է փոխանցել գյումրեցի 7-ամյա Նունե Մկրտչյանին, ով օրեր առաջ նամակ էր գրել վարչապետին՝ նրան հրավիրելով Գյումրի՝ իր ծննդյանին տոնին մասնակցելու համար:
«Վիրավորված եմ: Պայքարելու մասով՝ ո՞նց կարելի է մարտնչող տգետների հետ աշխատել: Սոնա Հովհաննիսյանը վրեժ է լուծում, քանի որ նա իմ աշխատողն է եղել և ես լավ գիտեմ, թե ինքն ով է: Նա Սերժ Սարգսյանից տարեկան ամենաքիչը 100 հազար դոլար էր ստանում, և ինքն առաջինն ուրացավ Սերժ Սարգսյանին»: