
Ջեկ Ման թողեց Alibaba-ի ղեկավարի պաշտոնը. Bloomberg

Alibaba չինական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեկ Ման պաշտոնապես թողել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Ջեկ Մային այդ պաշտոնում կփոխարինի գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Ընդ որում՝ գործակալության եւ նրա կողմից հարցված փորձագետների կարծիքով, Alibaba-ի հիմնադիրը կշարունակի ծանրակշիռ դեր խաղալ ընկերության համար կարեւոր որոշումներ ընդունելու հարցում:
Մեկ տարուց պաշտոնաթող լինելու պլանների մասին Ջեկ Ման հայտարարել էր 2018 թվականի սեպտեմբերին: Ջեկ Ման Alibaba-ն բացել է 1999 թվականին Հանչժոու քաղաքում եւ այն դարձրել աշխարհի խոշորագույն ընկերությունը, որն զբաղվում է էլեկտրոնային առեւտրով եւ թվային վճարումներով: Բիզնեսմենն ամենահարուստ մարդկանցից մեկն է մայրցամաքային Չինաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: