
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների արձակուրդն ավելացնելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի տական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
«Նախագիծը պայմանավորված է ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորմամբ: Համանման բնույթի բազմաթիվ բողոքներ ու խնդրանքներ ենք ստացել: Նախկինում ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ 4-օրյա լրացուցիչ արձակուրդը չեն ստացել, առաջարկում ենք այդ դրույթը կիրառել»,- նշեց Մանուկյանը: