Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող էներգիայի ձեռքբերման գործում:
Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է օրենսդրության ուղղումներ, որոնք պարզեցնում են քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի համար:
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու պահելու և իրացնելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Տավուշի մարզի բնակիչներ 61 և 50-ամյա երկու տղամարդու։
Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սկսել են պահանջել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հրաժարականը:
Երեք տարվա նորոգումից հետո բացվել է Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը՝ վիթխարի կոթողը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի հենց ամենակենտրոնում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 20-ին մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկին նվիրված արարողությանը:
«Անկեղծ ասած՝ շատերն են նշում, որ մեր պետական քաղաքականությունը հախուռն է, երկրորդական և առաջնային խնդիրները կարծես շփոթվում են իրենց տեղերով, և մենք զբաղվում ենք բռնկված հրդեհները մարելով և համակարգային համալիր լուծումներ, չգիտես ինչու, չենք տալիս»:
Միանշանակ, եթե Հայաստանում ուժային երկու կառույցների ղեկավարները, փաստորեն, հրաժարական են տալիս, սա շատ ավելի հարմար պահ է Ադրբեջանի իշխանությունների համար:
«Շատ տխուր է, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ չգիտեն, թե ի՞նչ է նշանակում՝ իրավական, ի՞նչը՝ օրինական: Այստեղ մեկ այլ խնդիր կա. ցավոք, երբեմն իշխանություններն աշխարհում անցնում են մի սահման, որից հետո իրենք պետք է կամ հրաժարական տան, կամ պետք է դիկտատորներ դառնան»:
Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։
Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գյումրին գրեթե պատրաստ է Հայաստանի Հանրապետության 28-ամյակը տոնելու․ քաղաքի կենտրոնական բոլոր փողոցները զարդարվել են Հայոց եռագույնով, տարբեր հատվածներում տեղադրվել են բեմեր, որտեղ նախատեսվում են համերգներ երաժշտական տարբեր ժանրերի սիրահարների համար։
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում, սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ:
Ինչի՞ համար են այս վարկածները, եւ ինչի՞ համար է նման հրահանգը երկրի առաջին դեմքի մակարդակով։ Բացատրությունը բարդ չէ. Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, եւ դրա շարունակությունը դեռեւս պարզ չէ։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ հասկանալու եւ հաշվարկելու հետեւանքները, իսկ այդ ժամանակը պետք է լրացվի կեղծ վարկածներով. զբաղեցնել հասարակությանը մինչեւ իրավիճակի պարզումը։
Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:
«Բոլորը գիտեն, թե ես ինչ տանջանքով եմ աշխատում իմ երեխեքի համար, զուգարան էլ եմ մաքրում, որ երկու կոպեկ փող առնեմ: Գնում եմ աբլիպիխա եմ քաշքաշ բերում, որ հաց առնենք»:
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջև սեպտեմբերի 20-ին ստորագրվել է բարեկամության հռչակագիր։
«Ծնողական մեդալի եմ արժանացել բազմազավակ մայր լինելուս համար: Առայժմ 15 երեխա ունեմ: Դժվարություններ, իհարկե, լինում են, բայց ամեն ինչ լինում է իր ժամանակին»:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վարկանիշն ամենաբարձրն է Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում:
Հայկական քաղաքական առօրյայում մենք ամենօրյա ռեժիմով նոր «ռասկլադային» փոփոխության ենք ականատես դառնում, երբ քաղաքական բևեռները առանց դույզն-ինչ երկմտելու՝ իրենց քաղաքական օրակարգերում արմատական փոփոխություններ են կատարում և փոխում ողջ քաղաքական վեկտորը։
Ասում են՝ իշխանափոխությունից հետո աննախադեպ ավելացրել է օրինական գրանցված աշխատողների թիվը: Իրական պատկերն այլ է՝ 2018 թվականի մայիսից մինչև օգոստոս այս ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 4062, իսկ մինչև իշխանափոխությունը՝ 2018 թվականի հունվար-ապրիլին այդ աճը եղել է 7095: Այսինքն՝ իշխանափոխությունից հետո այս ցուցանիշի աճի ամսական միջին տեմպը նվազել է 43 տոկոսով:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմը դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-30-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ Ջանի Հադդաթի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և ընդհանուր վիրաբուժական միջամտություններ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:
«Կա Նիկոլի կամք: Դժբախտաբար, մենք շուտով, եթե Նիկոլի սցենարն իրականանա, կունենանք Ֆյուրեր: Բայց բոլորը պետք է հասկանան, որ Ֆյուրերին գալիս են փոխարինելու ժողովրդավար գործիչները՝ Ադենաուերի նման: Պարզապես պետությունը, պետականությունը և հասարակությունը շատ թանկ են վճարում ֆյուրերների կամայականությունների, կապրիզների և հիմարությունների համար»:
«Այսօր մենք ականատես եղանք, որ իրավական որևէ գործընթաց չկա, իրավական ինչ-որ բեսպրեդել է։ Նման պայմաններում նույնիսկ չգիտեմ՝ իմաստ կա՞ գնալ, մասնակցել դատավարություններին, թե՞ ոչ»,- այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ՀԲԸՄ խորհրդի անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը, ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության հարցերով խորհրդատու Հասմիկ Հայրապետյանը:
«Մինչև հեղափոխությունն անընդհատ խոսվում էր համակարգային կոռուպցիայի մասին, բայց ըստ էության համակարգն ամբողջությամբ նույնն է մնացել, գործող անձինք են փոխվել։ Եթե սա է նկատի ունեցել վարչապետը, ապա դա ողջունելի է, որովհետև իրական փոփոխությունների կարելի է հասնել համակարգային փոփոխությունների միջոցով»: