Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլի» ղեկավարությունը չի նախատեսում մոտ ժամանակներս նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ:
Ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը պարտություն կրեց:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը:
ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են:
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, սակայն, նշեց, որ սկզբունքորեն դեմ է այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
«Ես մինչև այսօր «Ֆիլիպ Մորիսին» տեղյակ չեմ պահել, որ մենք տեղափոխվել ենք, որովհետև ես չունեմ ամենակարևորը՝ պատասխանը: Եթե նրանք հարցնեն՝ ինչո՞ւ եք տեղափոխել, ես չեմ կարող նրանց ասել, որ մեր իշխանությունները մեզ ստիպում են արդեն պատրաստի լաբորատորիան քանդել ու տեղափոխել: Բայց, ցավոք սրտի, մոտենում է այդ օրը, երբ «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչները մի ամիս հետո պետք է լինեն Հայաստանում»:
Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի մեկնարկից առաջ Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եկել էր քաղաքապետարան՝ նիստին մասնակցելու ակնկալիքով, նրան, սակայն թույլ չէին տվել:
Դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի կնքմանը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:
Թուրքական «Ավրասիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է թուրքական քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտությունները:
«Ես հարգում եմ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը, բայց առաջնորդվում եմ իմ առաջնահերթություններով և իմ անելիքներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից իր դուրս գալու մասին հայտարարած պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ դեռ մայիսից բոյկոտել է խմբակցության նիստերը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Շենգավիթի դատարանի դիմաց։
«Բոլոր այն վայրերում, որտեղ տեղադրված կլինեն տեսավերահսկման սարքեր, պարտադիր չի լինի ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցներին հրավիրելը, որը տևական ժամանակ է պահանջում և լրացուցիչ խցանումների պատճառ է հանդիսանում:
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: Այս մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց Բաբաջանյանը:
«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել վերջին օրերին Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած աղմուկը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Tert.am լրատվական հարթակում հրապարակված հոդվածի վերաբերյալ, որում ասվում էր, որ մի զինծառայող վերոնշյալ կայքին ուղարկել է N զորամասի ճաշարանում արված լուսանկարներ, որոնցում հացի կտորի մեջ խավարասեր է պատկերված:
«911» ծառայություն սեպտեմբերի 10-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քարերից մեկը վնասել է Mercedes C մակնիշի ավտոմեքենայի անվադողը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 25-րդ կմ-ի մոտակա ժայռից ընկել է մոտ 20 քար (մոտ 2 խմ) և միակողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայրում վնասված ավտոմեքենա չի հայտնաբերվել:
Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր առօրյայում, ոչ միայն ինտրիգային են, այլ հաճախ լինում են սպոնտան ու զուտ իրավիճակային:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:
Պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր որոշման պատճառները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների հարցն է:
վ
«Իմ հիպոթետիկ վերադառնալը կամ չվերադառնալը պայմանավորված է երկու շահառուների ցանկությամբ՝ ուսանողների և պետության, բայց տվյալ դեպքում՝ կարող եմ ասել, որ այդ մեծ ցանկությունը տեսնում եմ միայն ուսանողների կողմից»: Նա, սակայն, չբացառեց վերադարձը՝ նկատելով, որ կա դրա հնարավորությունը, որն է՝ սպասվող ռեկտորի ընտրությունը:
Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը հերքել է այն հաղորդումները, թե իր գրած փիլիսոփայության դասագրքում բանագողություն կա։
«Սա ուղղակի ուղղորդված միջոցառում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային՝ նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները «զրոյի վրա են», դրանք անհրաժեշտ է վերականգնել, բայց առանց որեւէ պայմանի:
«Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ, եթե տեսանելի ապագայում երկրի առջև ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, քոչարյանականները, այլականները, նորաստեղծները, այս հարցը միայնակ լուծել չեն կարող»։