
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Պատահարի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի տեղում մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:25-ին:
«BMW X5» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի