ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այն եզրակացությունների լույսով, որ Իրանը խախտել է միջուկային համաձայնագիրը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարությունները եւ այլ գործընկերներ պետք է հայտարարեն համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին եւ միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս կգա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, չնայած Brexit-ի նոր հետաձգման հասնելու բրիտանական խորհրդարանի փորձերին:
«Նույնիսկ փորձ չի արվում դուրս գալ խրամատից, ավելին՝ խրամատում լինելը ներկայացվում է՝ որպես քաղաքական և պատմական առաքելություն: Ո՞ւմ դեմ եք կռվում, հնի՞, դուք եք հինը: Այնքան հին եք, որ նույնիսկ չեք պատկերացնում: Գոռալով, բոռալով չէ, 1.5 տարի է անցել, և կատարվել է ոչինչ»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն ստանում է մանդատների ավելի քան 60 տոկոսը ՌԴ-ի սուբյեկտների եւ վարչական կենտրոնների օրենսդիր ժողովներում՝ առանց ինքնառաջադրվածների հաշվառման, որոնք կարող են միանալ եդինոռոսների խմբակցություններին:
«Ես չեմ կարողանում հասկանալ՝ ո՞րն է տրամաբանական կապը՝ որպես իրավական պետություն գործելու, միաժամանակ հաշվի առնելով բնակչության և բնապահպանական խնդիրները, այս սկզբունքով առաջ շարժվելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ քննարկելու հարցը»:
Սեդրակ Ասատրյանի խոսքով՝ «Կոնցեռն դիալոգը» 2003 թվականից կա, իսկ Արամ Օրբելյանն իրենց միացել է վերջին 10 տարին: Ներկա պահին Արամ Օրբելյանը բաժնետեր է հանդիսանում, բայց այլ բաժնետերեր ևս կան:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկման տեսագրությունը:
ԱՀ 228 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով չորս համայնքներում առաջադրված երկուական թկնածուները ստացել են հավասար քանակությամբ քվեներ:
«Ազգային ժողովի՝ օրենսդիրի տիրույթում չէ հարցին որոշում տալ կամ չտալը, բայց որպես քաղաքական թիմ՝ մենք ունենք մեր դիրքորոշումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ զարգացումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերով անդրադարձավ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցերին՝ նշելով, որ շահագործումը թույլ չտալու որևէ իրավական հիմք չկա:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։
«Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»: Դատախազությունը նաև՝ հանգելով յուրահատուկ եզրակացության, նշել է հետևյալը.
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ հիմա դրա կարիքը չկա:
«Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, որն օգոստոսի 20-ին Մոսկվայում հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով, դուրս է գրվել հիվանդանոցից:
«Ֆակսայ» հզոր թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է լույս սեպտեմբերի 9-ի գիշերը, Տիբայի պրեֆեկտուրայում վնասել է երկրի խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը, որի բաղադրատարրերը գտնվում են ջրամբարի մակերեւույթին:
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը եւ մերժել է այն:
Զիմբաբվեի կառավարությունը եւ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ այն բանի շուրջը, թե որտեղ պետք է թաղվի պետության նախկին ղեկավարը:
Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։
Սիրիայի իշխանությունները դատապարտել են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում համատեղ իրականացված պարեկությունը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Նոյեմբերյան-Դովեղ ճանապարհի 1-ին կմ-ին APB մոտոցիկլետը կողաշրջվել է. 47-ամյա մոտոցիկլիստ Փաշիկ Ղազարյանը տեղում մահացել է:
British Airways (BA) խոշորագույն բրիտանական ավիաընկերությունը, որը սեպտեմբերի 9-ին չեղարկել է գրեթե բոլոր չվերթները, պատրաստ է շարունակել բանակցությունները գործադուլավոր օդաչուների հետ:
Սա ուղղակի հերթական հանդիպում էր: Այսպես է որակում Նիկոլ Փաշինյան- «Սասնա ծռեր» հանդիպումն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այն պնդումն էլ, թե «Սասնա ծռերն» ահաբեկիչներ են, ինքը չի ընդունում:
«Պարոն Բաբաջանյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից, կորոշի՝ մանդատը վա՞յր է դնում, թե՞ կպահի: Քանի դեռ նման որոշում չկա, ես հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում է մի քանի պլաններ, որոնք պետք է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը:
«Այս հանդիպումն այլ ներքաղաքական ազդակ էլ ունի, որ նա բռնի ուժով սպառնում է բոլոր այն ուժերին, ովքեր դուրս կգան պայքարելու այս իշխանության դեմ: Երկրորդ ազդակն այն է, որ նա այլևս չի հենվում «Իմ քայլի» վրա, փնտրում է այլ հենարան»:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: