
Վթար Բագրատունյաց պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ Ասատուր Հ.) և «BMW 3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները հոսպիտալացվել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն մինչ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը: