Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
«Երեխան դեպի լավն է գնում, աչքերը բացել է, մեզ ճանաչում է, իր ծնողներին ճանաչում է, հարց ենք տալիս՝ պատասխանում է: Ամեն բան կամաց-կամաց լավանում է: Բժիշկներն ամեն բան անում են»:
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է El Mundo Deportivo-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ևս 8 լրիվ նոր աղբատար մեքենա է հասել Երևան:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6)՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում աշխատանքները սկսել են սեպտեմբերի 9-ից, տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխները»
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ»:
Գազամատակարարման շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունները համաձայնեցված են եւ կանցկացվեն սեպտեմբերի 19-ին Բրյուսելում:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։
Հոնկոնգի իրավապահ մարմինները վերջին երեք օրվա ընթացքում բերման են ենթարկել փողոցային անկարգությունների՝ 13-ից մինչեւ 63 տարեկան 157 ակտիվ մասնակիցների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը լայնորեն քննարկվեց քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում՝արժանանալով իրարամերժ գնահատականների:
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին:
Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտական դրոշ է հանձնել 1-ին զորամիավորման «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր N զորամասին՝ կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր մրցակիցներին 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հանրապետականների փրայմերիզներում։
Ըստ նրա՝ խմբակցությունում առայժմ չի քննարկվել այս ճանապարհը: Նա հերքեց, որ Ամուլսարի հարցով պառակտում կա խմբակցությունում. «Այն ժամանակ էլ խմբակցությունում պառակտում չկար: Կային տարբերվող կարծիքներ, որովհետև յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն ուներ և, կարծում եմ, այսօր եթե հարցնեք պատգամավորներին, յուրաքանչյուրը կշարունակի պնդել իր կարծիքը: Իմ կարծիքով՝ կան բնապահպանական մտահոգություններ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն և հետագայում ի հայտ եկած բնապահպանական հանգամանքների հիման վրա իրականացվեն կամ չիրականացվեն»:
Այս տարվա հունվարից Կադաստրի համակարգի ծառայողական ավտոմեքենաներն անցել են բենզինի խնայողության ռեժիմի։ Մինչև 2019 թվականի օգոսոտոսը (ներառյալ) համակարգում խնայվել է ավելի քան 40 հազար լիտր բենզին։ Քանի որ սեպտեմբեր ամսից Կադաստրի ծառայողական մեքենաները ստանում են բենզինի ամսական միջինացված չափաքանակ, այդ հաշվարկով, մինչև այս տարվա ավարտը Կոմիտեն տարեկան կտրվածքով մոտ 70 հազար լիտր բենզին կխնայի։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը: Դրանով առաջարկվում է կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայողի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից բռնագանձումը սահմանափակել:
Խաթիա Մոյիսցրապիշվիլին այլեւս չի զբաղեցնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի խոսնակի պաշտոնը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է երրորդ երկրներից ներկրված մի խումբ սննդային ապրանքների ԱԱՀ-ն գանձել հաջորդ ամսվա 20-ին, այլ ոչ թե անմիջապես սահմանին: Մելքումյանը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին որոշում է ստորագրել:
Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարը ապաշրջափակելու որոշումը պետք է ուղեկցվի մեկ այլ որոշմամբ՝ խիստ վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության վրա: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանանն ուղղված աշխատանքը:
ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի: