«Եվդոկիմով շոու» պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար շոումեն Անատոլի Եվդոկիմովն իր թատերախմբով հանդես կգա Երևանում: Արտիստը կներկայանա բազմաթիվ կերպարներով` փորձելով զարմացնել ներկաներին:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ. կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով:
Հռոմում սեպտեմբերի 23-ից 24-ը կայանալու է կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի, պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։
«Ես երևի թե չեմ կարող մտաբերել նման երկիր, որտեղ երկրի ղեկավարն այդպես է արտահայտվում դատական իշխանության մասին: Դատական իշխանությունը կարևոր ինստիտուտներից է, և դրա վրա պետք է կառուցվի երկրի հետագա զարգացումը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը, բայց այդ մարմնի անդամներին երկրի վարչապետն անվանում է «պատերի տակ վնգստացողներ»»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:
Իսպանիայի առաջնությունում «Գրանադայից» կրած պարտությունից հետո (0:2) «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ սկսեցին կորցնել վստահությունը գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի նկատմամբ:
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
«Լույս» հիմնադրամը հայտարարում է, որ չի մասնակցելու սեպտեմբերի 24-ին նախատեսված հանդիպմանը, միևնույն ժամանակ ցավով արձանագրում, որ պետության անվտանգության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթերից մեկի մշակման աշխատանքների ղեկավարումը վստահված է պետության առջև ծառացած մարտահրավերներին չտիրապետող և բարձրաստիճան պաշտոնյային անհարիր վարքագիծ դրսևորող անձի:
Երկրորդ ժամկետով Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի պաշտոնակալման արարողությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ինԱվինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Կառավարության հնգամյա ծրագրում չկան հստակ ուղենիշներ և բավականաչափ թվային թիրախներ, որոնք հետագայում հիմք պիտի հանդիսանային ընթացիկ գործընթացները գնահատելիս: Եվ սա, բնականաբար, բխում է օրվա իշխանության նեղ քաղաքական շահերից. չեն ամրագրում բավականաչափ տեսանելի ցուցանիշներ, որպեսզի հետագայում հաշվետու լինելու խնդիր չլինի»:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կյանքի 81-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Սիդ Հեյգը (իսկական անունը՝ Սիդնեյ Էդդի Մոսեսյան):
«Ամեն օր էլ ծնկի եմ իջնում, աղոթում իմ ազգի, եկեղեցու, իմ ժողովրդի համար, նաև՝ պարոն վարչապետի ու նախագահի համար։ Վարչապետին տրվող հարցը սադրիչ էր, փորձ էր ատելության մթնոլորտ ստեղծել»,- շեշտեց նա։
Աննա Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են Լարսի անցակետի հետ, և փորձում են գտնել ամենաարդյունավետ լուծումները: Մեր հարցին, թե վարորդներն ամեն դեպքում ստիպված կլինե՞ն վճարել տուգանք ավել բեռի համար, Աննա Օհանյանը պատասխանեց, որ ամեն ինչ արվելու է օրենքով սահմանված կարգով.
«Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ուզում ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մե՞ջ, եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, կառավարությունը կքննարկի՝ հայ ժողովրդի այդ պահանջը ինչպես բավարարի, և ինչպիսի դրա համար ինչպիսի գործնական հնարավորություններ կան»:
Համաձայնեք՝ թե քաղաքական, թե ընդհանուր կլիմայի առումով բավականին թեժ աշնան ենք ականատես լինում։ Էպիկ դեպքերը հաջորդում են միմյանց, անգամ չես հասցնում հետևել լրահոսի զարգացումներին։ Ինչպես հայտնի է՝ արդեն երկու օր է՝ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, որի օրակարգը, ըստ էության, զուրկ է որևէ քաղաքական բովանդակությունից, քանի որ ԱՄՆ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից ոչ մեկի հետ հանդիպում չի նախատեսվում (հավելենք, որ նույն օրը ԱՄՆ մեկնած Հնդկաստանի վարչապետին, ով հանդիպել է 65 հազարանոց հնդկական համայնքի հետ, հանդիպել է նաև նախագահ Թրամփը)։
Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման անաչառ միջազգային հետաքննությանը եւ կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան:
Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։
«Ով աչքեր ունի թող տեսնի: Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ: Ինչու: Որովհետև միայն Քրիստոսն է խանգարում Նեռի գործողություններին և ուղղափառ հավատքը Քրիստոսի նկատմամբ: BBC-ն մի կողմից, Ստամբուլյան Կոնվենցիան մյուս կողմից»:
«Դա ներքին վախերի հետ է կապված, ուրիշ ոչ մի բանի։ Իրականում ոչ մի ինտերվենցիա չեղավ գործի մեջ, բայց ներքին վախեր կային, դրա համար էլ մարդիկ բարձրաձայնեցին այդ մասին»,- ասաց հոգեբանը։
Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը մնում է բարդ, հարկ է, որ կողմերը զսպվածություն դրսեւորեն եւ առկա բոլոր հակասությունները լուծեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ֆլեշմոբ անցկանցնել:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ, եթե նախկինում կար իշխանությունների, ընդդիմությունների ու ժողովրդի Հայաստան, ապա թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը շատ ավելի վատացավ:
Իրանն առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո Պարսից ծոցում անվտանգության կոալիցիա ստեղծել Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: