
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կորցնում են վստահությունը Վալվերդեի նկատմամբ. ESPN

Իսպանիայի առաջնությունում «Գրանադայից» կրած պարտությունից հետո (0:2) «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ սկսեցին կորցնել վստահությունը գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի նկատմամբ:
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Վալվերդեն պարտության մեղքը վերցրեց իր վրա: «Բարսելոնայի» հանդերձարանի մի մասը հիասթափված է Պրիմերայում ձախողումներից և արտագնա խաղերում թույլ ելույթներից:
«Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում: Թիմը խաղում է առանց ինտենսիվության և ընդհանրապես ոչինչ չի ստեղծում»,- «Բարսելոնայի» հանդերձարանին մոտ կանգնած աղբյուրին է մեջբերում ESPN-ը:
Կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուին մոտ կանգնած անանուն աղբյուրը ESPN-ին հայտնել է, որ ակումբի ղեկավարը հակված չէ իմպուլսիվ որոշումների: Վալվերդեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, և նրա պաշտոնանկությունը կպահանջի ակումբի ամբողջ խորհրդի որոշումը:
«Գրանադայի» կրած պարտությունից հետո «Բարսելոնան» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը: Հինգ տուրերից հետո «կապտանռնագույններն» ունեն յոթ միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը