
Իրանը Saudi Aramco-ի վրա գրոհների վերաբերյալ տվյալներ կտրամադրի, եթե մասնակցի հետաքննությանը. Զարիֆ

Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման անաչառ միջազգային հետաքննությանը եւ կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյին տված արցազրույցում, որը հեռարձակվել է սեպտեմբերի 23-ին: Նրան հարցրել են, թե Թեհրանն ինչպես կվերաբերի ֆրանսիացի փորձագետների մասնակցությանը Սաուդյան Արաբիայում իրականացված հարձակման հետաքննությանը:
«Մենք կաջակցենք անաչառ միջազգային հետաքննությանը»,-նշել է նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե իրանական իշխանությունները կտրամադրեն արդյոք գրոհների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը, ԱԳ նախարարն ընդգծել է. «Եթե մասնակցենք հետաքննությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: