
Մահացել է «Սպանել Բիլին-2» ֆիլմի դերասան Սիդնեյ Էդդի Մոսեսյանը

Կյանքի 81-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Սիդ Հեյգը (իսկական անունը՝ Սիդնեյ Էդդի Մոսեսյան): Այդ մասին նրա կինը՝ Սյուզենը, հայտնել է Instagram-ի օգտահաշվում։
Դերասանը վախճանվել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին: «Նա իմ հրեշտակն էր, իմ ամուսինը, իմ լավագույն ընկերը եւ միշտ կմնա այդպիսին»,-գրել է նրա կինը: Նա նշել է, որ իր ամուսինը պաշտում էր ընտանիքը, ընկերներին եւ իր երկրպագուներին: Մահվան պատճառը նա չի ճշտել: Ամերիկացի դերասան Սիդ Հեյգը հայտնի է «Սպանել Բիլին-2», «Ոսկրե թոմահավք», «Դեւից հալածվածները», «Ջեկի Բրաուն» ֆիլմերում խաղացած դերերով: Նաեւ նա հայտնվել է «Աստղային ճանապարհ» սերիալում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: