Բաժիններ՝

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։ Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167 կգ, իսկ հրումում`208 կգ: Երկամարտի 375 կգ Մկրտչյամը դարձավ աշխարհի չեմպիոն:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 160 կգ, իսկ հրում 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով Հովհաննիսյանը միայն 12-րդն է:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար դեռևս կպայքարեն՝ Սամվել Գասպարյանը (102 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 17:25-ին), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 26, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին), Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ, սեպտեմբերի 27, մեկնարկը Երևանի ժամանակով 12:55-ին), ինչպես նաև Տաթև Հակոբյանը(87 կգ, A ենթախումբ, սեպտեմբերի 25, մեկնարկը Երևանի ժամանակով 14:55-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս