
Թուրքական նոր զրահամեքենաներ են մոտեցել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ սա նաև նախանշան է, որ Թուրքիան կարող է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
Հիշեցվում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների շուրջ թուրք-ամերիկյան հակասությունները հարթելու նպատակով Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Աչքաքալե անցակետում ստեղծվել էր անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։
Ընդհանուր առմամբ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը Եփրատի արևելյան հատվածում արդեն իրականացրել են 6 օդային և 1 ցամաքային պարեկապահակային ծառայություն։
Առաջին պարեկապահակային ծառայությունն իրականացվել էր հուլիսի 8-ին։