Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են երկու երկրների միջեւ առեւտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին հայտարարել մինչեւ 2020 թվականի հուլիսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։
Թեհրանը կոչ է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը:
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Առնվազն երեսուն մարդ է տուժել Ճապոնիայի Օկինավա եւ Կյուսյու հարավային երկու կղզիներում, որոնց բաժին է ընկել «Տապա» թայֆունի, որն այս տարի թվով 17-րդն է, հիմնական հարվածը:
Իրանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:
2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է հետաքննություն անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն եւ իր որդուն վերաբերող հայտարարությունների շուրջ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Նույն օրը, նույն ժամին Հնդկաստանի վարչապետը ԱՄՆ-ում էր։ Վարչապետ Մոդին հանդիպում էր Տեխասի նահանգում բնակվող իր 65.000 հայրենակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Դոնալդ Թրամփը։ Մոդիի PR թիմը արդեն կապիտալիզացնում է վարչապետի այցը, իսկ ընդդիմադիր New York Times-ը այսպիսի վերնագիրա տալիս.
«Ժողովրդի վարչապետը մի անգամ Թեհրանում խոսեց Հայաստանում արտասահմանյան գործակալներից, մի անգամ էլ վերջերս գրառում արեց` լրտեսների մասին: Ինչու՞ է ինձ թվում, որ խոսքը արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող և Սորոսի հիմնադրամից գրանտներ ստացած Թրանսփեյրնսիի նախկին աշխատակից, հիմա արդեն ԱԽՔ Գրիգորյան Արմենի մասին է:
1994 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական և պաշտոնական այցով այցելեց ԱՄՆ: Սա հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության միակ պետական և պաշտոնական այցն է առայսօր: Հետագա բոլոր այցերը աշխատանքային էին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Նիկո՛լ, հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։ Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում, վաղը կպարտվես քաղաքական դաշտում։ Ամեն ինչ հոսում, ամեն ինչ փոփոխվում է»։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:26-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք:
«Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե էկոլոգիական աղետ չէ, այդ հարցի պատասխանը դե ֆակտո և դե յուրե ես պետք է ստանամ։ Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես ասել եմ, որ պետք է գնալ ճշմարտության հետևից։ Ես «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ այն ստանդարտներով, որոնք դուք ասում եք, կարող ենք հանքը շահագործել, ես Ձեզ կաջակցեմ, եթե ոչ, բացառվում է»։
Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։
Երեկ Լոս Անջելեսում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել են՝ արդյո՞ք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպե՞ս է վերաբերվում այն պնդումներին, որ ինքը «Սորոսի մարդն է»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է»:
Metallicа-ն ճանաչվել է այն խումբը, որը հյուրախաղերի ընթացքում ռեկորդային գումար է վաստակել համերգների տոմսերի վաճառքից: Այդ մասին հայտնել է NME-ն:
Առցանց ծանոթությունների Tinder ծառայությունը նկարահանել է իր սեփական սերիալը:
Բրիտանացի ճանապարհորդ եւ վիդեո-բլոգեր Սայմոն Ուիլսոնը ինքնաթիռով գրեթե 50 հազար կիլոմետր է անցել վեց օր, ինը ժամ եւ երեք րոպեում ու տեսել է աշխարհի յոթ հրաշալիք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:
Լիսաբոնում (Պորտուգալիա) գտնվող Սան-Ժորժի-դի-Արոյուշը դարձել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր շրջանը:
Green Day ամերիկյան փանք-ռոք խումբը You-Tube-ում հրապարակել է Father Of All նոր սինգլի հոլովակը։
Գերմանիայի Մյունխեն քաղաքում 186-րդ անգամ բացվել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը:
Լեհաստանի սեյմն օրենք է ընդունել, համաձայն որի` խանութները պարտավոր կլինեն չվաճառված ապրանքները ուղղել սոցիալական կարիքներին: Այս մասին հաղորդել է Rzeczpospolita պարբերականը։