Բաժիններ՝

«Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ»

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ով աչքեր ունի թող տեսնի: Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ: Ինչու: Որովհետև միայն Քրիստոսն է խանգարում Նեռի գործողություններին և ուղղափառ հավատքը Քրիստոսի նկատմամբ: BBC-ն մի կողմից, Ստամբուլյան Կոնվենցիան մյուս կողմից:

Վարչապետի երեկվա ասուլիսն էլ՝ եկեղեցականներին ծնկի բերելու մասին, լավ բան չէր: Լավ բան չէր Հայ Եկեղեցու նկատմամբ, որը միշտ ամուր զորավիգ է եղել Հայոց Պետականությանը:

Բայց Աստված թույլ է տալիս ու այս ամենի մեջ լավ բան կա: Պատմության ընթացքում

Քրիստոսի եկեղեցին ծաղկել ու բարգավաճել է միայն հալածանքների ժամանակ: Մենք մեր գործերի արժանին ենք ստանում (Ղկ. 23:41): Պատրաստ լինենք հալածանքների՝ ու զորավիգ Հայ Եկեղեցուն:

Այս ամենից ավելի պայծառացած է դուրս գալու եկեղեցին, որովհետև ապաշնորհները չեն դիմանա, իսկ Քրիստոսին նվիրվածները կպայծառանան: «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտ 5:11,12)»:

Ով աչքեր ունի թող տեսնի: Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ: Ինչու: Որովհետև միայն Քրիստոսն է խանգարում Նեռի…

Gepostet von Armen Hareyan am Montag, 23. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս