«Ռեալը» շարունակում է բանակցությունները ՊՍԺ-ի հետ հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ, որին հավակնում են նաև «Բարսելոնան» և «Յուվենթուսը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։
Եվրագավաթների նախընտրական փուլի սկզբում երկու ակումբներն էլ դժվարությամբ էին պատկերացնում, որ կարող են պայքարել խմբային փուլի համար, սակայն լավ և արդյունավետ ֆուտբոլը տվեց իր արդյունքները:
«ԱԺ դարպասները փակելը կամայականությո՞ւն է եղել Ոստիկանության կողմից, թե՞ հրահանգ է եղել: Ես համոզված եմ, որ Ոստիկանությունն ինքնուրույն չէր փակի դա, դա եղել է հրահանգ: Հավաքը ցրելը եղել է ինքնուրո՞ւյն, թե՞ հրահանգով. իհարկե եղել է հրահանգով»:
Արթուր Խառատյանը մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող Արդարադատության նախարարար Ռուստամ Բադասյանին՝ արդարադատության ակնկալիքով: Նախարարը, սակայն, նշեց, որ ինքն իրավասու չէ միջամտել գործին: Լսեց խնդիրը և նշեց, որ կխնդրի՝ ՊԵԿ-ից քաղաքացու հետ կապ հաստատեն:
«Ինտեր Մայամին» նախկինի նման մտադրված է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին:
Օգոստոսի 21-ին, ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է:
Այս տարի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցման պատճառով Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում ուղեւորահոսքը, ենթադրաբար, կկրճատվի 12-14 տոկոսով: Այս մասին հայտարարել է TAV Georgia ընկերության՝ Թբիլիսիի օդանավակայանի կառավարող ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Թեա Զաքարաձեն:
Կոնվերս Բանկը «Ֆորա պրեմիում» ընկերության հետ համագործակցության շրջանակում առաջարկում է այդ ընկերությունից ավտոմեքենաների ձեռքբերում մրցունակ պայմաններով:
Պետական պարտքի ռիսկերը կառավարելի են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալու համար Սոցիալական ապահովության ծառայությունը ձեռք է բերում նոր երթուղիչներ։ Այս մասին որոշում կայացվեց օգոստոսի 8-ի կառավարության նիստում։
Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին հայտնել է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից»,- 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Եվրամիությունը պատրաստվում է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չէ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:
Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը:
Հերթական այցով օգոստոսի 19-ից 22-ը Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:
Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին «անգրագետ հարևան Պողոսի» վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։
Յոթի խմբի երկրներում բնակչության տարբեր խմբերի եկամուտների տարբերությունը շարունակում է մեծանալ: Այս մասին ասված է Oxfam միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, որը պայքար է մղում աշխարհում աղքատության եւ սոցիալական անարդարության դեմ:
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ:
Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները:
Օգոստոսի 21-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: