«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է աշխարհի ամենահզոր «Տյուլպան» 240-միլիմետրանոց ականանետով հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսագրությունը:
Բանգլադեշում հարսնացուներին հարսանիքից առաջ այլեւս հարկ չի լինի հայտնել, թե իրենք կույս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել է South China Morning Post-ը, ընդունել է Գերագույն դատարանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պլանավորում է այց կատարել Բելառուս:
Apple-ը iPad Proն էլ ավելի հզոր կդարձնի, բայց չի մոռանա նաև գադջետի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրպագուների մասին:
Ֆուտբոլի նախկին մրցավար Հովարդ Ուեբն օգտագործել է Վիքիպեդիայի իր էջը՝ բար մուտք գործելու համար, հայտնում է The Sun-ը:
Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը անհանգստություն է հայտնել Ամազոնիայի անտառներում մոլեգնող հրդեհների կապակցությամբ եւ հայտարարել է, որ ընկերությունը միջոցներ կհատկացնի դրանք փրկելու համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահավանական լուծումն այժմ թվում է Ամուլսարի շահագործումից հրաժարվելը, և այդ ուղղությամբ որոշ PR քայլեր արդեն սկսվել են։ Դժվար է ասել՝ դա կօգնի՞ հաղթահարելու թեժ աշնան մարտահրավերները, թե՞ ոչ, սակայն այդ քայլը ևս մեկ անգամ կապացուցի, որ Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքական լուծումներ իրականացնելու խիստ սահմանափակ ունակություններ ունի։
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ՆԱՏՕ-ում ամենահզոր բանակ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը բողոքարկելու է նրա ձերբակալման որոշումը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում՝ ծրագրի ընդգրկման ծավալը հասցնելով 750-ի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա:
«Մի կարևոր խնդիր էլ կա. եթե այդ «ճշմարտության» հանձնաժողովը նույնիսկ ամենաօբյեկտիվ ձևով բացահայտի կամ փաստահավաքություն անի, ի՞նչ հետևանք դա պետք է ունենա։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե պատժելու հարց է դրվում, ապա դրա ծայրը չի երևա, պատժի չափը չի երևա»։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Հայաստանում պատրաստվում է հերթական նիստը:
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել։
Օգոստոսի 26-ին, ժամը 01.50-ին, Մաշտոցի պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Շահումյան դպրոցի մոտից գողացել են իր հեծանիվը:
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչ է նախատեսում անել ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:
«Կարծում եմ՝ կքննարկվի, թե, ի վերջո, Հայաստանը ցանկանո՞ւմ է Արցախի մասնակցությունը բանակցություններին, թե՞ ոչ, չնայած իշխանությունը խոսում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտության մասին, բայց նաև խոսում է այն մասին, որ Արցախը Հայաստան է»:
Օգոստոսի 25-ին, ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել է, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են:
«911» ծառայությունը օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
ՀՀ քաղաքական դաշտում դեպքերը հաջորդում են միմյանց, և սովորական քաղաքացին բառացիորեն տեմպին չի դիմանում։ Տևական ժամանակ է՝ լրատվականներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում կձերբակալվի Սերժ Սարգսյանը։
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Փարիզում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթին:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ՝ ապակյա գլանակ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով:
«Ինձ համար բոլորովին անհասկանալի է վերջին ինֆորմացիան` կապված մեր սուպերնախարարի հետ, որ որոշել է վերագրել պատմության դասագրքերը՝ համարելով, որ այդ դասագրքերում սին ինֆորմացիա է, և պետք է վերափոխել: Պատկերացնո՞ւմ եք, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի պատմությունը վերագրել և իրեն հարմարեցնել: Հիմա մենք ինչու ենք եկել իշխանություն, որ կարողանանք հիմնովին, արխիվներով մեզ արդարացնել, թե եկել ենք երկիր կառավարելու համար»:
ՄՆ-ը Մեծ Բրիտանիա է փոխադրել B-2 Spirit երկու ռազմավարական ռմբակոծիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
«911» ծառայությունը օգոստոսի 27-ին, ժամը 11:47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գ. Հարությունյան փողոցի թիվ 19 տան բակի և Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջև գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է, իսկ մյուս մասը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ: