Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը:
Գրենլանդիան ռեկորդային քանակությամբ սառույց է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել է օվկիանոս, կազմել է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նորապատ գյուղի ջրամատակարարումը:
Իրաքի խորհրդարանի (Ներկայացուցիչների խորհրդի) պատգամավոր Քազիմ աս Սայադին հանդես է եկել առաջարկությամբ՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ այժմ գործող խորհրդարանականներին:
«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն վճռել է հեռանալ ակումբից:
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»:
«Կրկին խոսում էր օտարերկրյա գործակալների մասին… այդ ուժերին ինքն իր շրջապատում կամ, կներեք, հայելու մեջ պիտի փնտրի՝ արտասահմանյան ազդեցություն ունեցող, այնտեղից կառավարվող և այնտեղի ծրագրերն իրականացնող»:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք նման առաջարկով պատրաստվում է դիմել վարչապետին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ ֆեյսբուքյան հրապարակումն արդեն համարում եմ դիմում վարչապետին»:
Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում մասնակցել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
«Ներդրումների հետ աշխատելու այսօրվա մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է, ցաք ու ցրիվ են այն ֆունկցիաները, որոնցով պետք է ազդեն ներդրումների վրա։ Այս ամենը բավարար չէ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:
Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին տեղեկություններ ստացան, որ երկու օր առաջ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում կողոպուտի փորձ է տեղի ունեցել։
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր բլոգում Լեոնարդո դա Վինչիին համարել է «մեծագույն հանճարը մարդկության պատմության մեջ»:
ՊՍԺ-ն ցանկանում է բաժանվել հարձակվող Նեյմարից մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:
«Երբ Վերածննդի հրապարակում հայտարարվում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, պարզվում է, որ հետո ամեն ինչ պետք է Արտգործնախարարությունը սրբագրի, բա հիմա ո՞ւր մնաց այդ ներառականը, դա քննարկա՞ծ էր…»:
Սուրբ Հովհաննես մատուռը Լոռու մարզի Հարթագյուղի սրբատեղին է:
Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի մեջ մտավ Գերմանիայի կողմից՝ ընդդեմ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի քանի այլ երկրների:
Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն օգոստոսի 2-ին աշխատանքային այց է կատարել Հարավային Բոհեմիա տարածաշրջանի Չեսկի Կրումլով քաղաք։
«Բավարիան» պատրաստ է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, եթե ֆուտբոլիստն ինքը համաձայն լինի նման առաջարկի:
Եռաբլուր զինվորական պանթեոնի Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրում խնկարկեցին կազմակերպության նահատակների հիշատակը։
«Հաշվի առնենք, որ բավականին կարևոր մի դեպքի հետ գործ ունենք՝ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան նախատեսում է Արցախի համար տրամադրվող ֆինանսական միջոցները կրճատել»:
Ղրղզական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան) օգոստոսի 7-ին իր հավատարմագրերի պատճեննն է հանձնել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևին (Ниязалиев Нуран Садырович):
Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի անգլիական «Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղում հայկական ակումբի ֆուտբոլիստները ձգտելու են «մրցակցի ոտքերից» կախված մնալ՝ չտալով ոչ մի հնարավորություն:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է օրենքի իրազեկում տեսանյութի միջոցով՝ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ մայրաքաղաքում հեծանվուղի է բացվել: