Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով::
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ, եթե դու մեզ մեղադրում էիր կոռուպցիայի, կեղծիքի եւ ապօրինությունների մեջ, այսօր անում ես այն, ինչը անում էր նախկին իշխանությունը՝ հայտարարում ես, որ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պիտի աշխատի, որ հանքը պիտի շահագործվի եւ դա կարեւոր է մեր պետության համար, ասում ես, չկա ոչ մի բնապահպանական խնդիր եւ այլն։
Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:
Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ո՞ւր ենք տանում երկիրը:
Աֆղանստանում օգոստոսի 21-ին ամերիկացի երկու զինվոր է սպանվել: Այս մասին ասված է հաղորդագրության մեջ, որը օգոստոսի 22-ին հրապարակվել է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կայքում:
Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ երկխոսելու Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում:
Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Օրովիլ քաղաքի օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում այրվել է Cessna Citation մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը: Այս մասին հայտնել է տեղի ճանապարհային ոստիկանությունը:
Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
ՀՀ ԱԱԾ-ն հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքում մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» եւ Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին:
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել, որ Սեւանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի եւ ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Ուլնեցու փողոցում ընկել է:
Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել 2018 թվականին մարդու առողջության համար վնասակար ծծմբի երկօքսիդի (SO2) մթնոլորտ արտանետումների ցուցանիշով՝ զիջելով սոսկ Հնդկաստանին, երրորդ հորիզոնականում է Չինաստանը: Այդ մասին ասած է Greenpeace-ի զեկույցում:
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը գլխավոր դերերը կկատարեն «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում: Այդ մասին հայտնել է «Ուորեն Բրազերս» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիխը, որի խոսքը մեջբերում է Variety հանդեսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Apple կորպորացիային՝ հեռանալ Չինաստանից: Դա հետեւում է ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունից, որը նա արել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:
Facebook-ի վարչությունը մտադիր է ներկայացնել գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան պարզել, թե իենց մասին ինչ տեղեկատվություն է ստացվում սոցցանցում այլ ինտերնետ-ռեսուրսներից, ինչպես նաեւ հեռացնել այդ տվյալները: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը հրաարակվել է Facebook-ի պաշտոնական բլոգում:
Կորովի տղամարդը որդուց փոքրիկ փափկամազ նվեր է ստանում եւ «մարում հիացմունքից»:
Տնական նրբերշիկների թեթև և արագ բաղադրատոմս: