Բաժիններ՝

Սոցիալական ապահովության ծառայությունը ձեռք է բերում նոր երթուղիչներ

ՀՀ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալու համար Սոցիալական ապահովության ծառայությունը ձեռք է բերում  նոր երթուղիչներ։ Այս մասին որոշում կայացվեց օգոստոսի 8-ի կառավարության նիստում։

Ըստ նախագծի՝ ՀՀ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալու համար Սոցիալական ապահովության ծառայությանը անհրաժեշտ է նոր երթուղիչի ձեռքբերում, քանի որ առկա երթուղիչների (Firewall) վրա ազատ պորտերի բացակայության պատճառով անհնար է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև փոխգործելիության հարթակին միանալը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից տվյալների ինքնաշխատ եղանակով տրամադրման ապահովումը։

«Բացի այդ, վերը նշված երթուղիչները հին են և աշխատում են խափանումներով։

Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինների կապը, ինտերնետ հասանելիությունը և գլխավոր զինկոմիսարիատի հետ կապը ապահովվող երթուղիչը՝ 2005-2006 թվականների արտադրության սերվեր է (DELL PowerEdge SC430), որը միայն 2019 թվականի ընթացքում վերանորոգվել է 3 անգամ, իսկ Սոցիալական ապահովության ծառայության կենտրոնական ապարատի կապը կառավարական կորպորատիվ ցանցի հետ ապահովվող երթուղիչը հավաքվել է 2014 թվականին սովորական համակարգչի վրա, որը նույնպես աշխատում է խափանումներով:

2019 թվականին միայն փոխարինվել է սնուցման բլոկը, կոշտ սկավառակը և 2 ցանցային քարտ։

Խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է գնել նոր երթուղիչ մինիմում 12 Gigabit RJ45 պորտերով»,- նշված է նախագծում։

Որոշումը կբարելավվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից տվյալների ինքնաշխատ եղանակով տրամադրման ապահովումը, ինչպես նաև կբարձրանա կենսաթոշակների ու նպաստների վճարումների անխափան իրականացման գործընթացը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս