
Իսպանիայի նախկին թագավորը կենթարկվի սրտի վիրահատության

Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին հայտնել է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:
Վիրահատությունը նշանակել են ամենամյա հետազոտության արրդյունքներով, որը նա վերջին անգամ անցել է հունիսի 11-ին եւ 12-ին:
Խուան Կառլոսը 81 տարեկան է:
Նա Իսպանիայի թագավորն էր 1975-2014 թվականներին, քանի դեռ գահից չէր հրաժարվել հօգուտ որդու՝ Աստուրիայի արքայազն Ֆիլիպի: Արքայազնը թագադրությունից հետ դարձել Է Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: