
Զելենսկին և Ջոնսոնը քննարկել են Ռուսաստանին G8-ի ձևաչափ հրավիրելու թեման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ զրուցակիցները նշել են «G7-ին ՌԴ-ի անդամակցության վերականգնման անհնարինությունը, քանի դեռ Ռուսաստանը սիստեմատիկաբար խախտում է միջազային իրավունքի նորմաները եւ խարխում եվրոպական եւ համաշխարհային անվտանգությունը»:
Ինչպես հայտնել են Զելենսկու մամուլի ծառայությունում, նա «հավաստիացումներ է ստացել, որ այդ հստակ դիրքորոշումը կդրսեւորվի օգոստոսի 24-26-ը Ֆրանսիայում՝ «յոթնյակի» հերթական գագաթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: