Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներեք, բայց ինձ չհամոզեց մեր Վարչապետը: Ամուլսարը սար էլ պիտի մնա»:
Հայաստանի մասին ճանաչողական հաղորդաշար պատրաստելու նպատակով հունիսի 13-22-ը Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության 7-րդ հեռուստաալիքի (CCTV-7) «Հայրենիք» հաղորդաշարի նկարահանող խմբի անդամները երկրորդ այցն են կատարել Հայաստան (առաջին այցը` 2018թ. դեկտեմբերի 12-18-ին):
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ»:
Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած աշխատակիցներն ու ՊՊԾ գնդի ծառայողները պարզել են, որ շենքի բակում եղած աղմուկը դադարեցնելու նպատակով նույն փողոցի 40-ամյա մի բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, «Բայկալ» տիպի իր հրացանով մի քանի անգամ կրակել է օդ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պարզաբանում է հրապարակել ներքին հակասությունների և դատական համակարգի գործունեության արդյունավետության հետագա ռիսկերի մասին։
Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել է 23 տարի առաջ գնված հագուստով: Այդ մասին ասված է Deutsche Welle հրատարակության Facebook-օգտահաշվում:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
«Եթե Փաշինյանը շարունակի այսօրվա տեմպերով, այսինքն՝ չունենա շոշափելի արդյունքներ, ապա այլ ուժերի հասարակական պահանջն էլ ավելի կավելանա: Ինչքան Փաշինյանի վարկանիշն իջնի, այնքան մեծանալու է այլ ուժերի պահանջարկը»:
Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Երևանյան և Ագարակաձորի խճուղիների, Փախստականների թաղամասի ջրամատակարարումը:
Օգոստոսի 17-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա մի տղամարդու:
Ամուլսարի հանքը կփակվի, եթե պարզվի, որ այն վնաս է հասցնում Սևանա լճին, Ջերմուկի ջրերին և բնության այլ տարրերին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության»:
ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հարաբերությունները գտնվում են «հատակում» կողմերի միջեւ մի շարք հարցերի շուրջն առկա տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը:
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը:
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում այն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները:
Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական տարբեր շրջանակներից սկսել են հասարակական կարծիքի ուսումնասիրություն կազմակերպել՝ գնահատելու այս կամ այն թեկնածուի ուժերը:
Ամերիկյան ընկերությունները Huawei Technologies Ltd չինական ընկերության հետ գործեր վարելու թույլատրագրի երկարացում կստանան 90-օրյա ժամկետով: Այս մասին Fox Business Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը:
Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով:
Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը:
«Էդ ո՞նց է եղել է՝ ՀՔԾ-ի նյութերը հայտնվել են BBC-ում, իհա՛րկե, եթե անվանգությունը զբաղվի ՀԴՄ-ներով, քննիչի չհրկիզվող պահարանից էլ BBC կհասնեն էդ նյութերը»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Չինաստանն իր շահերը պաշտպանելու համար պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Տայվանին սպառազինությունների նոր խոշոր խմբաքանակի մատակարարման դեպքում:
Օգոստոսի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Հալաբյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:
Տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանությունների կողմից արվող այն առաջարկը, ըստ որի՝ իրենց հրաժարականի դեպքում առաջարկվում է ցմահ աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։