Բաժիններ՝

Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկությունները

Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Առաջարկությունները սեղանի վրա են, եւ մենք դրանց վրա աշխատելու ենք»,- Զարիֆի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Օգոստոսի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է թուլացնել պատժամիջոցների ճնշումն Իրանի վրա կամ էլ տրամադրել (վնասի) «փոխհատուցման մեխանիզմ», որն իրանական ժողովրդին թույլ կտա ավելի լավ ապրել»: Դրա փոխարեն Թեհրանը պետք է ամբողջությամբ պահպանի միջուկային գործարքի պայմանները:

Օգոստոսի 23-ին պլանավորված է Զարիֆի հետ Մակրոնի հանդիպումը Փարիզում: Ֆրանսիա այցը կդառնա Եվրոպայի երկրներ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շրջագայության շարունակությունը: Իրանի ԱԳ նախարարը նաեւ պլանավորում է բանակցություններ վարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս