«Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը

Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Լավրովն ասել էր, որ պաշտոնական Մոսկվան վաղուց էր Անկարային զգուշացրել Սիրիայի Իդլիբ նահանգը ռմբակոծելու մասին: Նաև նշել էր, որ  թուրք զինվորների ներկայությունն Իդլիբում այդպես էլ չօգնեց ահաբեկիչների հարձակումների կանխմանը։

Թուրք ազգայնական օգտատերերը,  ցավագին ընդունելով Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի հրթիռակոծություններն Իդլիբում, կոշտ մեկնաբանություններով են հանդես եկել:

Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենաուշագրավները:

Türkmen
«Այ քեզ բան, սա էլ Ռուսաստանն է։ Սրանից հետո ռուսները մեզ բարեկա՞մ են, թե՞ թշնամի։ Մենք պետք է զգույշ լինենք»:

Talhaaa
«Ստոր անհավատներ, հիմա դուք հարձակվում եք երեխաների, ու կանա՞նց վրա, թե՞ ձեր կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների վրա»։

Büyükdoğu
«Անողոք Ռուսաստանը վաղուց է Իդլիբի վրա հարձակվում»:

Hıghlander.
«Նախ ապացուցեք, որ այնտեղ կա «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը խախտում է խաղաղությունը։ Լրատվամիջոցներում այդպիսի ապացույցներ չկան»:

Mehmet
«Այդ ռուսներն են, որ հարվածում են մեր կողմից աջակցություն վայելող ընդդիմությանը»։

Ahmet
«Ռուսներին հավատալ պետք չէ»:

Տեսանյութեր

Լրահոս