
ՊՍԺ-ն հրաժարվել է բաց թողնել Նեյմարին «Ռեալ» 100 մլն եվրոյի, Բեյլի, Խամեսի և Նավասի դիմաց

«Ռեալը» շարունակում է բանակցությունները ՊՍԺ-ի հետ հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ, որին հավակնում են նաև «Բարսելոնան» և «Յուվենթուսը»:
Բրազիլացու համար մադրիդյան ակումբն առաջարկել է 100 միլիոն եվրո և երեք խաղացողի՝ Գարեթ Բեյլին, Խամես Ռոդրիգեսին և Կեյլոր Նավասին: Սակայն, ինչպես հաղորդում է L’Equipe-ը, փարիզեցիները հրաժարվել են նման գործարքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը