Բաժիններ՝

Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը

Օգոստոսի 21-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (Լուսինե Ն., ծնված 1975 թ.) վնասել է ձախ նախաբազուկը: Շտապօգնության աշխատակիցները Լուսինե Ն.-ին  տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը՝ հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031