Բաժիններ՝

Սուարեսը ցանկանում է ավարտել կարիերան Բեքհեմի ակումբում

«Ինտեր Մայամին» նախկինի նման մտադրված է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին:

32-ամյա ուրուգվայցին դիտարկում է կարիերան Դեյվիդ Բեքհեմի ակումբում ավարտելու տարբերակը, որը կսկսի ելույթներն ամերիկյան MLS-ում 2020 թվականից:

«Բարսելոնայի» որոշ աղբյուրներ նույնիսկ ենթադրում են, որ Սուարեսը մտադիր է տեղափոխվել օվկիանոսից այն կողմ արդեն հունվարին կամ հաջորդ ամառ, գրում է El Mundo Deportivo-ն:

«Ինտեր Մայամին» Սուարեսին կառաջարկի 4-ամյա պայմանագիր՝ շահավետ ֆինանսական պայմաններով:

Հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս