TAV Georgia-ն ուղևորներին կրճատել է Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում
Այս տարի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցման պատճառով Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում ուղեւորահոսքը, ենթադրաբար, կկրճատվի 12-14 տոկոսով: Այս մասին հայտարարել է TAV Georgia ընկերության՝ Թբիլիսիի օդանավակայանի կառավարող ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Թեա Զաքարաձեն:
Թբիլիսիում անցկացված հակառուսական ակցիաների ֆոնին Մոսկվան հուլիսի 8-ից դադարեցրել է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը. իսկ Ռուսաստանի տուրօպերատորները դադարեցրել են Վրաստան ուղեւորությունների հայտերի ընդունումը:
Վրաստանի իշխանությունները նշում են, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատումից վնասը կարող է կազմել 750 մլն դոլար:
«Հուլիսին մենք ունեինք 14 տոկոս կրճատում, իսկ օգոստոսին այն ավելի մեծ էր: Չգիտենք, թե ինչպիսին կլինեն տվյալները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Եթե այդ միտումը շարունակվի, ենթադրաբար, տարեվերջին Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում մենք կունենանք 12-14 տոկոս միագումար կրճատում»,- նշել է Զաքարաձեն՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում:
TAV Georgia-ի տեղեկատվությամբ, նախքան ավիահաղորդակցության արգելքը, Ռուսաստանի ուղղությամբ շաբաթական իրականացվում էր 114 ավիաչվերթ, հաղորդել է Sputnik-ը: