Բաժիններ՝

Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:

«Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սովորական ռեժիմով անցակետերի աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 27-ի առավոտյան 06:00-ից, նշում է Պետանվտանգության կոմիտեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս