Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում «հաթաթա» է տվել ՀՀ ոստիկանությանն այն բանի համար, որ երեք ժամով բերման են ենթարկել ակտիվիստ Աննա Շահնազարյանին՝ Ամուլսարի դեմ պայքարողների համար դրամահավաք կազմակերպելու համար:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
168.am-ը ՀՀ վարչապետի խորհրդական, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց՝ այժմ ի՞նչ իրավիճակ է ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ ՀՀ-ի գործերի հետ կապված, որքա՞ն «դեմ» վճիռներ են ակնկալվում:
Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի անդամների և միջբուհական «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:
Սննդի անվտանգության տեսչական մարմինը Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին տեսչական ստուգումներ անցկացրեց Գյումրիում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում արձանագրված կանչերի թիվը:
Առողջապահության տեսչական մարմինը լայն թափով ստուգումներ է սկսել նախկինում տրված լիցենզիաների ոլորտում: Թիրախում ստոմատոլոգիական կենտրոններն են, բժշկական մասնավոր կլինիկաները, դեղատներն ու առողջական այլ ծառայություն մատուցող կենտրոնները:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, եթե ծխելու դեմ պայքարը մեծ թափ հավաքի, ապա պետք է ուսումնասիրվի ծխախոտի պահանջարկը, այնուհետև իրականացվի մոնիտորինգ՝ ծխախոտ ներկրողների և արտադրողների մոտ, այնուհետև գնահատական կտրվի, թե որքա՞ն կլինի արտադրական ծավալների անկումը։
«Ամիսներ առաջ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ինձ Ֆեյսբուքով գրեց, ուրիշ թեմայով էինք խոսում, և ասաց, որ իր մոտ կան վիդեոներ, որտեղ ես ինչ-որ աղջիկների հետ Բաղրամյան 26-ում եմ:
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը կարծում է, որ վարորդական նոր բալային համակարգը չի գործելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Երևանքի քաղաքապետը չի կատարում իր նախընտրական խոստումը, քաղաքն աղբի մեջ է, և ամեն օր արձանագրում ենք, որ աղբահանությունն ու սանմաքրումը զրոկական վիճակի է բերված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը:
Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Նեապոլում ընթացող համաշխարհային Ուսանողական 30-րդ խաղերում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Հուլիսի 9-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստուգումներ կատարելուց հետո «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ արտառոց ոչինչ չկա, սովորական ստուգումներ են, որն իրականացնում է ՊԵԿ-ը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Մինչ ասուլիսի սկսելը նա տեղեկացրեց, որ զանգերին չպատասխանելու և ասուլիսին մուգ՝ արևային ակնոցով ներկայանալու պատճառն աչքի վիրահատությունն է:
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ասել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել, գրում է Wall Street Journal պարբերականը:
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) երգիչների եկամուտները հայտարարագրելու համար հունիս ամսից դիմել է կոշտ մեթոդների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել 1 Ռուսաստանի ղեկավարությանը՝ հանրապետության արմատապես տրամադրված քաղաքական ուժերի սադրանքներին չենթակվելու կոչով:
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ:
EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները։
Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ամուլսարի փորձաքննության փաստաթուղթն այդքան երկար թարգմանվում:
Հուլիսի 9-ի ցերեկը, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ը, 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 9-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրերս, ըստ մամուլի հրապարակումների, նա կալանքի ապօրինի վճիռ է կայացրել 18-ամյա Համլետ Չախոյանի նկատմամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Գոռ Գևորգյանը։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։