Մուսոնային ուժեղ անձրևները պատերի փլուզման պատճառ են դառնում Հնդկաստանի արևմուտքում` սպանելով 27 անձանց:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է«Լիվերպուլի» տնային մարզադաշտի, ինչպես նաև դրա դերի մասին լիվերպուլյան թիմի հաջողությունների գործում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակի գործում (4:0):
Թուրքական ընկերությունները շատ վատ են պաշտպանված կիբեր հարձակուներից։ Այս մասին հայտնի է դարձել «Vmware»-ի և «Forbes Insight»-ի համագործակցությամբ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքներից:
«Ո՞րն է դրա տրամաբանությունը, որ փոքրերը շա՞տ են վճարում։ Չէ՞ որ փոքրերի համար էլ է իջեցվել շահութահարկը։ Չէ՞ որ դա արվել է, որպեսզի ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձվի։ Խոշորներն ովքե՞ր են։ Նրանք, որոնք մեծ շահութահարկ են վճարում, բայց այդ դեպքում էլ նրանց վճարած շահութահարկի չափն է մեծ լինում։ Դա չի նշանակում, որ փոքրերին այս փոփոխությունն օգուտ չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հ.Աղազարյանը։
Ուկրաինան պետք է անցկացնի խորը կառուցվածքային բարեփոխումներ երկրում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար:
Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թականին 1 միլիոնով կկրճատվի ՌԴ-ից թռիչքների՝ Ռուսաստանի իշխանությունների սահմանած ժամանակավոր արգելքի պատճառով, ինչը հանրապետության տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլարի) չափով վնաս:
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը՝ որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ղազախստանում Սարի Շագան մարզահրաձգարանում ՀՀՊ համակարգի նոր հրթիռի փորձարկման մասին։
ՕՊԷՔ+-ի երկրները Վիեննայում կայացած նիստում քվեարկել են նավթի հանույթի սահմանափակման գործարքը մասնակից երկրների համար նախկին բաժնեչափերով մինչեւ 2020 թվականի ապրիլ երկարաձգելու՝ ՕՊԷՔ-ի որոշմանը միանալու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը հանդիպումից:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը hուլիսի 2-ին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Եվրոպական խորհրդի 28 առաջատար պետությունները Բրյուսելում աշխատանքային համաժողովին սկսել են քննարկել եվրոպական կառույցներում առանցքային պաշտոնների համար թեկնածուներին:
Մարսելոն վայելում է ամառային արձակուրդը Բրազիլիայում՝ մինչև մադրիդյան ակումբ վերադառնալը:
Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 2-ին ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ՀՀ վերաքննիչ դատարանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մերժել է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։
«Իրանաամերիկյան հարաբերությունների լարվածությունը կպահպանվի, բայց չի վերածվի բախման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին աշխարհաքաղաքական վերջին միտումների ֆոնին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։
Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը. Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:
Ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նյուզմեյքերները կրկին Նեյմարն ու «Բարսելոնան» են:
Ռուսաստանը 2019-ի համար վճարում է կատարել Եվրոպայի խորհրդի բյուջեին:
Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք:
Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլերթի կազմակերպիչներին:
Դեռ չհասած կեռասները ցանկապատի վրա են, երկու օր առաջ տեղացած կարկուտն էլ չի հալվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական երկրորդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ռուսական ստորջրյա նավերից մեկի վրա բռնկված հրդեհի արտանետումներից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում:
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության 20 պատգամավորներ գործուղումների մեջ էին, և դա էր պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ իր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության համար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: