Հայկ Սարգսյանը ստում է. politik.am

Politik.am-ը գրում է. Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Բաղրամյան 26-ում հայտնավծ աղջիկների ու իր առնչության մասին հարցին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշել է. «Ամիսներ առաջ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ինձ Ֆեյսբուքով գրեց, ուրիշ թեմայով էինք խոսում, և ասաց, որ իր մոտ կան վիդեոներ, որտեղ ես ինչ-որ աղջիկների հետ Բաղրամյան 26-ում եմ: Ես Բորիս Մուրազիին հարցրի՝ էդ ինչ վիդեոներ են, որոնց մասին ես տեղյակ չեմ, ասաց՝ այդ վիդեոները կան, և ինձ կոչ արեց նաև հանդիպել այդ վիդեոների հետ կապված հավանաբար խոսելու թեմայով…:

Ասաց՝ նման վիդեոներ կան, ես ասացի՝ հարգելի Բորիս Մուրազի, իրականում ես առաջին անգամ եմ լսում և չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Խնդրում եմ, ինձ լուսաբանեք, ես իմանամ՝ ինչ աղջիկ եմ տարել Բաղրամյան 26, որովհետև ես դրա մասին չգիտեմ: Ասաց՝ կան նման բաներ, եկեք հանդիպենք, հետո ասաց, որ այլապես դա կհրապարակի, ես էլ ասացի՝ որևէ խնդիր չեմ տեսնում, որևէ նման բան չի եղել, խնդրում եմ՝ հրապարակեք: Դրա հաջորդ օրը Բորիս Մուրազին հրապարակեց մի լուսանկար և ասաց՝ Հայկ Սարգսյանը անբարոյականների է տարել Բաղրամյան 26, այն ժամանակ տեսանյութ չկար, և իմ անունը չէր արծարծվում, լայն արձագանք չստացավ: Եվ այս վերջում Արմինե Օհանյանը, կապ հաստատելով Բորիս Մուրազիի հետ, հավանաբար, քանի որ նաև Politik.am-ին երեկ հարցազրույց է տվել, այդ վիդեոները իր մոտից վերցնում է, այդ նյութերը տարածում է Hraparak.am-ը»:

Հայկ Սարգսյանի հայտարարությունը, թե ես ասել եմ, որ ինձ մոտ նման տեսանյութեր կան, չի համապատասխանում իրականությանը, հետևաբար դրանք Արմինե Օհանյանին տրամադրել ևս չէի կարող: Ես Հայկ Սարգսյանի հետ կապվել եմ մեկնաբանություն ստանալու հույսով, իսկ ինքը հրաժարվել է մեկնաբանություն տալ, մերժել է նաև հանդիպելու առաջարկս։ Ի վերջո, չենք հանդիպել։ Հայկ Սարգսյանը ստում է, ու իշխանությունները պետք է ամաչեն, որ այս տեսակ պատգամավոր ունեն։ Կրկնում եմ՝ Արմինե Օհանյանը ինձ հետ չի կապվել և ինձնից որևէ տեղեկություն չի ստացել։ Քանի որ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակային խոսել է մեր ֆեյսբուքյան զրույցի մասին, ես հարկ եմ համարում տեղադրել մեր նամակագրության սքրին տարբերակը, որում հստակ երևում են ասածիս ապացույցները:

Բորիս Մուրազի

Տեսանյութեր

Լրահոս