ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է «Իստանա» ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։
Հուլիսի 8-ին, ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին:
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կայացավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։
Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։
ՀՀ ներմուծվող գազի սակագնի հետ կապված զարգացումները շարունակում են նոր ռեւերանսներ ունենալ. գործող իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով քայլեր են ձեռնարկում կանխել կամ գոնե մեղմել գազի գնի սպասվող բարձրացումը, քանի որ դա իրենց իմիջի վրա լուրջ ստվեր է գցելու:
ԱԺ հին ճեմասրահում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ վերանորոգում են պատգամավորների սենյակները, որպեսզի բոլորը միանման տեսք ունենան։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։
2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել:
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի:
Տասն օր առաջ ստանալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը՝ սահմանադրական ճգնաժամի մասին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատրաստվում է այն ուղարկել մյուս 131 պատգամավորներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հուլիսի 8-ին, ժամը 23:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի տեղեկություններով՝ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած այց է եղել, և, բացի դրանից, Վիետնամը նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է, և Վիետնամի նախագահը՝ իր կարգավիճակի համաձայն, հանդիպում է միայն տվյալ երկրի նախագահի հետ։
Հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ներկայումս ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են՝ ինչպես երբևէ։
Այս իրավիճակում Ղարաբաղյան հակամարտությունում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը նվազում է այս պահին, որովհետև իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Թուրքիայի հետ, և այս հակամարտությունում մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, և երբ Թուրքիան զբաղված է նշված խնդիրներով, բնական է, որ նա շահագրգռված չի, որ այստեղ սկսվեն ռազմական գործողություններ։
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանում գտնվող բուսաբանական այգու վերականգնման համար:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Էմերսոնը, ով նախորդ շաբաթ դարձավ 100 տարեկան, պատմել է երկարակեցության իր գաղտնիքի մասին:
Իսպանիայի ազգային թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Բրիտանացի գիտնականները մշակել են թեւնոց, որը փոխում է գույնը՝ արձագանքելով տիրոջ հուզական ֆոնի փոփոխությանը, եւ նրան օգնում է ավելի լավ վերահսկելու իր զգացմունքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պաշտոնակալության պահից ի վեր առավելագույն ցուցանիշին նրա վարչակազմի հաջող տնտեսական քաղաքականության շնորհիվ:
Փարիզի Աստավածամոր տաճարի վերկառուցման համար պատասխանատու հիմնադրամների միջոցների ծավալն այս պահին կազմում է 38 միլիոն եվրո:
Աղցան «Հեքիաթ». այս բաղադրատոմսը կգերազանցի Ձեր բոլոր սպասելիքները: