Բաժիններ՝

Եռացատկորդ Լևոն Աղասյանը Համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչում է

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Նեապոլում ընթացող համաշխարհային Ուսանողական 30-րդ խաղերում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տղամարդկանց աշտարակացատկի 10 մետր մրցմանը 21-ամյա Վլադիմիր Հարությունյանը հաջողությամբ հաղթահարել էր որակավորման փուլի արգելքն ու դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ 357,80 ցուցանիշով գրավել էր 10-րդ տեղն ու իրավունք էր ստացել հանդես գալ եզրափակիչում; Արդյունքում 358,20 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 24-ամյա եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Նա 30 եռացատկորդների պայքարում որակավորման փուլում գրանցել է 16մ 27սմ ցուցանիշ ու գրավել 4-րդ տեղը:

Աղասյանը եզրափակիչում պայքարելու է 12 ուժեղագույնների հետ:

Եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031