Փոքր հեռահարության հրթիռը, որը հուլիսի 25-ին փորձարկել է ԿԺԴՀ-ն, կարող է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը:
Արտաշատի ոստիկանները 22 տարի առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր պաշտոնաթողությունից հետո կշարունակի կատարել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորի պարտականությունները:
Հուլիսի 25-ին, ժամը 16:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա:
Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ին, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արտաշատի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման են ենթարկել 16-ամյա երկու պատանու:
Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լեո Մեսսին կարող է հեռացվել Արգենտինայի հավաքականից 2-6 ամսով:
«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար»։
Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ այս հիմնադրամը լինի ՊՆ-ի ձեռքի տակ, որովհետև 2002-ին երբ այն հիմնվել է, Արթուր Աղաբեկյանը եղել է ՊՆ-ի փոխնախարար, իսկ հիմա ինքն այնտեղ չէ, ավելին, ինքն այլևս վստահելի չէ։ Կարծում եմ ՀՀ քննչական մարմնի 13 էջանոց այս որոշումը պետք է ստանա նաև ՊՆ նախարար պարոն Դավիթ Տոնոյանը, որպեսզի համոզվի այն բանում, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների նախագահի փոփոխության անհրաժեշտություն կա։
Հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակնարկել է, որ չի պատրաստվում գնել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են։
«Ուշ թե շուտ հասարակության մոտ կձևավորվի պահանջ նոր այլընտրանքի, որը կապված չէ նախկինների հետ, այլ միտված է դեպի ապագա, որն անխոցելի է բոլոր տեսակետներից»։
Շիրակի մարզում մեկնարկել է գարու եւ ցորենի բերքահավաքը: Նախնական արդյունքները գոհացնող չեն: Բույսը ցածր է, ստացված բերքի ծավալն էլ սակավ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ:
Չինաստանը ողջունում է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացրած՝ Պարսից ծոցի գոտու կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը:
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ:
Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում են ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամը կրկին անտեսեց մեզ։ Ավելի ճիշտ՝ մեր տնտեսությունը՝ իր աճի տեմպերով։ Տեսեք, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Չէինք հասցրել ուրախանալ մեր ԿԲ կանխատեսումներով։ Ավելի ճիշտ՝ դրանց փոփոխությունով։ ԿԲ-ն, որ երկու-երեք ամիս առաջ մեր տնտեսության համարյա 6 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հանկարծ ավելի լավատես դարձավ։
Հուլիսի 25-ին, ժամը 16:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Երևանի Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես տեղադրվել է կարգավորվող լուսացույց, որը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն կգործուղվի Կորեայի Հանրապետոսւթյուն:
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մտադիր է վաճառել Նեյմարի տրանսֆերը մինչ ընթացիկ ամսվա ավարտը:
ուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ ստացան, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։
ՀՀ կառավարությունը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ ընդունեց նոր որոշում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հուլիսի 25-ին ընդունել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական «Արտերայ» ընկերության Հայաստանի գծով ծրագրերի պատասխանատու Տիգրան Առաքելյանին և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր Մարինա Մուրադյանին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց չեխական «Յաբլոնեց»-ին (2:1):
«Ես երբեք կողմնակից չեմ, որ եվրոպական, համաշխարհային ինչ-որ կոնվենցիա, փաստաթուղթ, մոտեցում մեխանիկորեն տեղափոխվի մեր հայրենիքի վրա։ Ես ընդհանրապես չեմ քաջալերում այդպիսի մոտեցումը, բայց մյուս կողմից էլ՝ չպետք է ամեն ինչին ձեռքներս բարձրացնենք ու դեմ լինենք»: