Բաժիններ՝

«Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետն իջավ ու ասաց՝ Սերժն ա՞ ձեզ հովանավորել, որ եկել եք, և միանգամից զանգեցին ոստիկանություն». «Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի մասնակից

Երևանքի քաղաքապետը չի կատարում իր նախընտրական խոստումը, քաղաքն աղբի մեջ է, և ամեն օր արձանագրում ենք, որ աղբահանությունն ու սանմաքրումը զրոկական վիճակի է բերված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը:

Հիշեցնենք, որ նրանց նախաձեռնած ակցիայի շրջանակում օրերս մի խումբ քաղաքացիներ Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ «հանձնելու» քաղաքապետարանին:

Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին

Gepostet von Sona Aghekyan am Sonntag, 7. Juli 2019

Սոնա Աղեկյանը նշեց, որ լավ դերասան «կարգին Հայկոն» «կարգին» քաղաքապետ չէ. «Իր դեմ չէ մեր պայքարը. մենք հասկանում ենք, որ նա այսօր քաղաքապետ է Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ։ Նա բերել և ասել է՝ պետք է լինի իմ ասած մարդը, իսկ քանի որ այդ պահին ժողովուրդը գտնվում էր այն իրավիճակում, որ Նիկոլն ինչ ասի՝ թեկուզ «պոլի փետ»՝ միայն Նիկոլի ասածը, ժողովրդի մի հատվածը Հայկ Մարությանին տվեց 80 տոկոս վստահության քվե (նաև այն խոստումների համար, որոնք հմտորեն, 7 կետերով, տեսաձայնագրություններով և ծրագրով ներկայացնում էր նա), մինչդեռ պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում  մենք արձանագրում ենք բացահայտ անգործություն»:

Երևանի ավագանու նախկին անդամը հավելեց նաև, որ Հայաստանում դիկտատորական ռեժիմ է սահմանվել, քանի որ ով խոսում է վարչապետ Փաշինյանի դեմ, նրան կապում են «սևերի» կամ «սպիտակների» կամ այլ գույների հետ:

Սարգիս Տեր-Եսայանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենց ակցիայի հետևում ուժեր չկան.

«Մենք նախաձեռնել էինք մեր հ/կ-ի կողմից, և խնդրում եմ՝ չպիտակավորել՝ նախկին ռեժիմի կամ հակահեղափոխականների կողմից ակցիա: Խաղաղ ակցիա ենք իրականացրել՝ ցույց տալու քաղաքային իշխանությանը, որ, տեսեք՝ հազարավոր բնակիչներ բողոքում են, և նամակները մնում են անպատասխան, և չի մաքրվում աղբը, բայց մեզ սադրեցին. կոմունալ վարչության պետն իջավ ու ասաց՝ Սերժն ա՞ ձեզ հովանավորել, որ եկել եք, և միանգամից զանգեցին ոստիկանություն, և դուք տեսաք տեսանյութերում ՝ ոստիկանությունն ինչպես պահեց իրենց: Բայց մենք ընդամենը կանգնած էինք, ոչ հասարակական կարգ էինք խախտում, ոչ ուրիշների պես պատուհաններ էինք կոտրում…»:

Gepostet von Sona Aghekyan am Sonntag, 7. Juli 2019

Հիշեցնենք, որ ակցիայից հետո Երևանի քաղաքապետարանի մոտից 8 քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, ապա հարուցվել է նաև քրեական գործ:

Ս. Աղեկյանը վստահեցնում է, որ այդ գործը հարուցելու համար հանցակազմը բացակայում է, իսկ իրենք շարունակելու են իրենց պայքարը:

168.am-ի հարցին, թե նախկին իշխանություններն ինչպե՞ս էին կարողանում համակարգել աղբահանությունը, քանի որ նման համատարած իրավիճակների ականատես չէինք լինում, բանախոսները պատասխանեցին, որ կա վերահսկողության խնդիր և փորձի պակաս. «Մինչև չգա հետինը….»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս