Մհեր Գրիգորյանը ԵԽ փորձագետների հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործիքակազմերին, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը և այլ հարցերի: Զրուցակիցները քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկվելիք քայլերն ու հետագա անելիքները, ինչպես նաև մտքեր փոխանակել դատական համակարգում առկա բացերի վերացման և արդյունավետ լուծումների որոնման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031