Բաժիններ՝

«Հայրիկը շատ կհպարտանար». Քիմ Քարդաշյանը ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ասել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել, գրում է Wall Street Journal պարբերականը: Նշենք, որ հայկական արմատներով հեռուստաաստղը վերջին ժամանակներս զբաղվում է իրավաբանական հարցերով և քրեական արդարադատության բարեփոխման խնդիրներով:

Նա հայտնել է պարբերականին, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության թեմայի վրա, և, որ այն քննարկելու համար արդեն հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ հրեական ծագում ունեցող Ջարեդ Քուշներին:

«Ցանկանում եմ դա իմ առաքելությունը դարձնել: Հայրիկս շատ կհպարտանար»,- ասել է Քարդաշյանը՝  նկատի ունենալով ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031