ՀՀ կառավարությունը կքննարկի իր նախկին որոշումներից մեկում լրացում կատարելու հարցը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ին այլ երկրներում հումանիտար ականազերծման առաքելություններին մասնակցելու իրավասություն ընձեռելու նպատակով:
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկադյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել Արցախում եռատոնին նվիրված միջոցառումներին։
Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «արդարացի մտահոգություններն ու ողջամիտ կասկածները» փարատելու համար հրապարակային պարզաբանումներ ներկայացնելու կոչին։
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող «Ֆրաունհոֆեր» կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը:
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է ամռանը փոխել ակումբը:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մայիսի 7-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթին՝ նշելով, որ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ կյանքեր փրկող բժշկական միջամտության հանդեպ անհիմն ու անհեթեթ մեղադրանքների ձայնը կլռի։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր աշխատել են որոշակի տեխնիկական խափանումներով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն արդյունավետ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք:
Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ.-ի մայիսի 5-ին թողարկված պարտատոմսերը:
Չնայած Օպերային թատրոնում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի աշխատանքները որոշ չափով դժվարացրել էին, թատրոնում ստեղծագործական աշխատանքները չեն դադարում, և շուտով հանրության դատին կհանձնվի ևս մեկ օպերային ներկայացում։
«Մենք մեր հեղափոխության համար շուրջ 200 հազար դոլար ենք ծախսել: Մեր հեղափոխությունը պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի հաղթանակն է»:
Ծաղկաձորում մեկնարկել է «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստում վերահաստատել է բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհին Հայաստանին աջակցելու ու մեր երկրի հետ աշխատելու պատրաստակամությունը:
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ՝ նշելով, որ երկրապահները հանուն Հայաստանի անառիկության, հանուն ազատագրված Արցախի դարձյալ պատրաստ են անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրել թշնամիներին:
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
«Անթույլատրելի արարք էր»,- հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ խաղաղապահ գումարտակի՝ զորամասը լքելուն և միտինգին մասնակցելուն իր գնահատականի մասին հարցին։
«Գրքում ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն, վաղ տարիքում սեռական հարաբերություններ: Այնտեղ հարց կա, օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ, և պատասխանը՝ նման տարիք գոյություն չունի»,- խոսելով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը տապալելու միջադեպի մասին՝ ասաց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:
Թուրքիայում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ու արվեստագետներ քննադատել են այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը:
Ողջունում եմ Արցախի պետական համալսարանում ռազմական ամբիոն ունենալու անհրաժեշտությունը, և կարծում, որ այդ հարցում Պաշտպանության բանակը կարող է համագործակցել մայր բուհի հետ:
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հարեւանության քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի քաղաքականությունն այլընտրանք չունի, եւ ինքը պատրաստ է այն պաշտպանել։
Եթե Եվրամիությունը չկարողանա օգնել Իրանին՝ հակազդելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, միջուկային գործարքը կիմաստազրկվի, եւ Թեհրանը կարող է վերանայել դրան իր մասնակցությունը:
«Ավելի ինտենսիվ եմ քննադատելու։ Ինքս այն տեսակը չեմ, որ ինձ վրա քրեական գործ հարուցեն, ու ես ասեմ «վայ աման», այս ի՞նչ եղավ։ Վերջիվերջո, երբ ասում եմ, որ քաղաքային իշխանությունն այս կամ այն բանը սխալ է անում, ինձ համար չեմ ասում, երևանցիների համար եմ ասում»։
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Իրանը պատերազմ չի ցանկանում Վաշինգտոնի հետ, բայց կպաշտպանվի, եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի Իրանի հետ:
«Սեռապես այլասերված անձն ընդհանրապես չի կարող հանդուրժել սեռապես առողջ անձի ներկայությունը: Այլասերված անձը փորձում է այլասերել դիմացինին, որ իրեն լավ զգա: Հայերն այն եզակի ազգերից են, որոնք սեռապես առողջ են մնացել, ու դրա համար Հայաստանը կարող է թիրախ լինել: Պետք է ուժեղ գտնվենք ու շարունակենք պահպանել մեր ինքնությունը, արժեհամակարգը»: