ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը արդյունավետ է համարում ՀՀ վարչապետի հետ հանդիպումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն արդյունավետ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Այս մասին Քենթը հայտնեց մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Վարչապետ Փաշինյանի հետ իմ երկրորդ հանդիպումն էր: Մեկ անգամ առիթ էինք ունեցել հոկտեմբերին հանդիպել: Շատ արդյունավետ հանդիպում էր, մենք քննարկեցինք մեր գործակցության բոլոր ուղղությունները: Խոսեցինք Հայաստանի զարգացման մասին, նաև անդրադարձանք անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան տարբեր նախարարների հետ, և քննության առնվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- նշեց Քենթը:
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Հայաստանում էր՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստին: